09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2014

Լոքյանը չի սառեցնի. Հայկական ժամանակ

Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասաց. “Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ”:  Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է.”Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար”: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Մի՞թե Զառան նման է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանելով այն հարցին, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ իրեն կարող են հեռացնել “Ժառանգություն”-ից, ասել է. “Մի՞թե ես այդքան նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել: Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ, քան ինձ կհեռացնեն”: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Այ էդ մեկը Ծառուկյանը չպետք է աներ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին: Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ […]

11-ամյա որդու մայրը տունը դարձրել է պոռնկատուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի եւ Արգեն […]

Արամ Զավենիչը անհնազանդներին արգելել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, “Հանրապետություն” կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին: Ասում են, որ ոգեւորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է “անհնազանդ” կուսակցականներին այդ օրը չերեւալ Ազատության հրապարակում:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի