20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2014

Սահմանամերձ գյուղերն իրար դեմ

Տավուշի մարզի սահմանամերձ երկու գյուղերը` Չինարին և Չորաթանը այսօր իրենց ուժերը չափում են բարեկամության դարպասներից ներս ուղղված գնդակով: Չորաթան գյուղի ֆուտբոլի դաշտում իշխում է բարձր տրամադրությունը: ”Չորաթանցիները ջահելներով են եկել, ուզում եք մեզ հաղթեն”,-ժպիտը դեմքին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով հանդես էր գալիս 6 համարի մարզաշապիկով: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն էլ ասաց.”Նման բան չկա, […]

Մոռացել են անջատել տեսախցիկը. Յացենյուկը պարապում է` ելույթից առաջ /վիդեո/

Համացանցում է մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պարապում լրագրողների առաջ ելույթ ունենալուց առաջ: Նա ասում է այն տեքստը, որը պետք է մի քնաի րոպեից պաշտոնապես հայտարարի լրագրողներին: Ամենայն հավանականությամբ` լրագրողները մոռացել են անջատել տեսախցիկը, գրում է korrespondent.net-ը:  

Հարցերն ինձ այնտեղ են տալու. Սերժ Սարգսյան /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը եւ սկսվեց խորհրդի նիստը: Երբ գործադիր մարմնի անդամները ՀՀԿ գրասենյակից մտնում էին Կառավարության նիստերի դահլիճ, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:  Վերջինս, բարեւելով լրագրողներին եւ ցույց տալով դահլիճը, ասաց, որ հարցերն այնտեղ են տալիս: Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքային հսկայական էկրանով 12 րոպե շարունակ պոռնոֆիլմ են ցուցադրել

 Չինական Լանչժոու քաղացի հրապարակներից մեկի անցորդները շոկի են ենթարկվել, երբ հրապարակի հսկայական էկրանին պոռնոֆիլմ է հայտնվել եւ ցուցադրեվել է ուղիղ 12 րոպե:  Երբ հերթապահ ոստիկանները տեսել են, թե ինչ է կատարվում, անմիջապես անջատել են տվել էլեկտրականությունն ու փորձել պարզել, թե ինչն է եղել նման միջադեպի պատճառը: Պարզվել է` մեղավորը էկրանի օպերատորն է, ով գովազդի փոխարեն […]

Թեժ է լինելու, բայց ընդհարումներն՝ ուրիշ տեղ /վիդեո/

՛՛Ի՞նչի սա թեժ չի, ավելի թեժ ասածը ո՞րն ՛՛,-ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ թեժ աշունը հետաձգվում է, կատակով այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  ՛՛Թեժությունը, եթե պայմանավորված է նրանով, որ անպայման փողոցում ընդհարումներ լինեն, դա ուրիշ տեղ պետք է փնտրել: Թեժ է լինելու՛՛,-ասաց նա:  Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա […]

Ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերի երիտասարդները քննարկում են ՀՀ հիմնախնդիրները

Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։ Այն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն (իշխանական և ընդդիմադիր)։ Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն […]

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը

Ֆրանսիական “Ֆիգարո” թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստրոև Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները […]

Ռոնալդինյոն տեղափոխվում է Մեքսիկա

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պատրաստվում է տեղափոխվել Մեքսիկա` այնտեղ իր կարիերան շարունակելու համար: 34 ամյա կիսապաշտպանը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Հարկ է նշել, որ ներկայումս «Կերետարո»-ն երկրի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի