09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի, Նիկոլայ Բորդյուժայի

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է հունիսի 18-20-ը Կազան քաղաքում անցկացվող Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Համաժողովին Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին առնչվող ելույթով: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և […]

Մ. Մովսեսյանն ու Վ. Հարությունյանը հակադարձեցին Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի համար ’’և, և’’-ը ընդունելի,  բայց անիրագործելի տարբերակ է: Այս ձևակերպմամբ ’’Ա 1պլյուս’’ հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանն և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, որ այս քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից: Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի ընտրում են այն, ինչն իրենց թելադրում է […]

Եղվարդ. հերթական ջրաշինարարական ծրագիր

Վերջերս ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ջրամատակարարման դադարեցման մասին: Պատճառը Կարբի համայնքի վարչական տարածքում` Արային լեռան լանջին` այգիների մեջ, Ապարան-Երևան ջրատարից դեպի Եղվարդ ձգվող 500 մմ տրամագծով ջրատարի վրա անհայտ անձի կողմից կատարված ապօրինի միջամտությունն էր: Կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով` մատակարարվող ջրի առնվազն 15%-ն արտահոսում էր: Դա էլ, բնականաբար, […]

Ադրբեջանի կտրուկ ակտիվացումը Նախիջևանի ճակատում սպասելի էր

Վերջին շրջանում, ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների կտրուկ ակտիվացումը ՀՀ հարավ-արևմտյան հատվածում (Նախիջևան) կտրուկ սրել է սահմանագծին տիրող առանց այդ էլ ոչ կայուն իրավիճակը, կրկին ակտիվացնելով ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ մտահոգությունը: Որքան էլ լրատվամիջոցներում նախիջևանյան ճակատի ակտիվացումը որպես անսպասելի փաստ ընկալվի, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ այդ ուղղությամբ աճող վտանգի նախանշանները ուրվագծվել էին դեռևս 2013 […]

Հայտնի են Եվրոպայի լիգայում հայկական թիմերի մրցակիցները

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ դարձան հայկական թիմերի մրցակիցները: Հայաստանի գավաքակիր Երևանի “Փյունիկը” կմրցի ղազախական “Աստանայի” հետ: Արծաթե մեդալակիր Գյումրիի “Շիրակը” կհանդիպի նույնպես ղազախական “Շախտյորի” հետ, իսկ Երևանի “Միկան” կհանդիպի խորվաթական “Սպլիտի” հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 3-ին և […]

Պատռվել է Ադրբեջանի դրոշը

Բաքվում ուժգին քամին դարձյալ պատռել է Ադրբեջանի պետական հսկայական դրոշը, գրված է Ann.az կայքում։ 162 մետր երկարությամբ դրոշը ուժեղ քամուց դարձյալ վնասվել է։ Տեղադրվելուց հետո այն մի քանի անգամ արդեն հասցրել է պատռվել։ Հսկայական չափերի հասնող դրոշը Բաքվում տեղադրվել էր 2010թ.-ի մայիսի 29-ին և գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ դրոշ։

Չեմպիոնների լիգա. ”Բանանցի” մրցակիցը ”Սանտա Կոլոման” է

Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Երևանի “Բանանցը” կհանդիպի Անդորրան ներկայացնող “Սանտա Կոլոմա” թիմի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 1-ին կամ 2-ին և 8-ին կամ 9-ին: Անդորրական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում “Բանանցը” կմրցի Թել-Ավիվի “Մաքքաբիի” հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի […]

Մեկնարկել է ”Ֆրեսկա” արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը

Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։ «Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված