”Բորուսիան” ջախջախեց ”Բավարիային”. Մխիթարյանը` գոլի հեղինակ/վիդեո/

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում ”Բորուսիան” հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց ”Բավարիային”: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց նաեւ իր թիմի երկրորդ գոլին: Մեկական անգամ աչքի ընկան նաեւ Ռոյսը եւ Հոֆմանը: Խաղի ավարտին կարմիր քարտի արժանացավ Ռաֆինյան, ով վեճի բռնվեց Մխիթարյանի հետ: Այս հաղթանակի շնորհիվ ”Բորուսիան” ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: