08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 23, 2014

Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի խորհրդական. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։  ՛՛Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։  Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին՛՛,- գրում է թերթը:  Մանրամասները՝ […]

Սյունիքի եւ Արարատի մարզպետերը` կառավարությունում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա: “Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: […]

Տիգրան Սարգսյանը ԱՄՆ–ում ՀՀ դեսպան կնշանակվի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ իրենց հստակ տեղեկություններով`  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։  “Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, […]

Գյումրու դպրոցում 7 փոխտնօրեն կա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ “Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։   Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով։ […]

”Ատլետիկոն” եւ ”Չելսին” ոչ-ոքի խաղացին առաջին խաղում/վիդեո/

Չեմպիոնների լիգայի ½ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդում հանդիպեցին ”Ատլետիկոն” եւ անգլիական ”Չելսին”: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Դրվագներից մեկում վնասվածք ստացավ ”Չելսիի” դարպասապահ Պետր Չեխը, ով փոխարինվեց: Այս դիմակայությունում ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնում: Ապրիլի 23-ին կկայանա ”Ռեալ”-”Բավարիա” առաջին հանդիպումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի