09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

՛՛Ոստիկանությունն անգործության էր մատնված՛՛

“Քաղաքացի դիտորդ”  նախաձեռնության անդամները Մեդիա կենտրոնում ներկայացրին մարտի 9-ի Հայաստանի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերլուծությունը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունը նշեց, որ  Տավուշի մարզում ոստիկանությունը բացարձակ անգործության էր մատնված: “Հերթական անգամ ականատես եղանք այնպիսի գործիքների կիրառմանը ընտրություններին, երբ իրավապահ մարմիններն անգործության էին մատնված: Հանձնաժողովի անդամները նույնպես, լրագրողներ եւ դիտորդներ կային, […]

Ծառուկյանը հրավեր է ուղարկել

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը ստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավեր. ՛՛Ես ստացել եմ հրավեր ձևավորելու պատվիրակություն՛՛: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ այդ հանդիպմանը: Լևոն Զուրաբյանը չի բացառում Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումը: ՛՛Հանդիպման գլխավոր նպատակի մասին խոսվել է Ազատության հրապարակում Մարտի 1-ի հանրահավաքում, բայց բնականաբար  չի կարելի բացառել, որ ապագայում […]

Թուրքիան Ղրիմը թուրքական հողեր է համարում. թուրքագետ

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շրջանակներում Ղրիմի գործոնի ի հայտ գալուց հետո Թուրքիան նույնպես մտավ խաղի մեջ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: “Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակներում քարոզչատեղեկատվական պատերազմներ է ընթանում, որոնցից էր նաեւ ռուսական ռազմանավերի` Սեւ ծով մուտքի շուրջ Թուրքիայի լայն արձագանքը”,- ասաց թուրքագետը` շեշտելով, որ Ռուսաստանն ու […]

Բյուջեի կատարողականը

2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների […]

Ինչպես օգտվել ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ակցիայից

Երևանի քաղաքապետարանի ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։ Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։ ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում […]

Պիկեն թույլ չի տալիս Շակիրային նկարահանվել է տղամարդկանց հետ/վիդեո/

Իսպանական ”Բարսելոնայի” ֆուտբոլիստ Ժերար Պիկեն թույլ չի տալիս իր կնոջը` հանրահայտ երգչուհի Շակիրային, նկարահանվել է տղամարդկանց հետ բաց տեսարաններով տեսահոլովակներում: ”Նա թույլ չի տալիս ինձ նկարահանվել տղամարդկանց հետ, այնպես որ ստիպված են դա անել կանանց հետ: Դա նույնիսկ չի քննարկվում: Ամեն դեպքում դա իմ սրտով է: Նա պաշտպանում է իր ”տարածքը” եւ գնահատում է ինձ: […]

Տապալվեց ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը, ապա կազմակերպվեց ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի հեղինակած նախագծի քվեարկությունը:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բաց են եւ կոչ արեց բոլորին կողմ քվեարկել այս նախագծին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ ամենամեծ պատասխանատվությունն իրենց վրա […]

Ղրիմի հանրաքվեն անօրինական է. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ Ղրիմում նախատեսված հանրաքվեն անօրինական է, տեղեկացնում է ուկրաինական unian-ը: Մերկելը նշել է, որ այդ “այսպես կոչված” հանրաքվեն, որը նախատեսված է մարտի 16-ին, հակասում է Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված