07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 20, 2014

ԱՄՆ-ի դեսպանը ցավալի է համարել Հայաստանի հայտարարությունը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից, ասել է, որ ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, նշվել է, […]

Ռազմական ոստիկանության պետը ուսանողներին ծեծի՞ է ենթարկել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի “Արարատ” ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ:  Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս: Ռազմական ոստիկանության պետը չէր կարող […]

Կոմայգու մոտով անցնելուց չեմ կարողանում զզվանքս պահել. Արամ MP3-ը Կոնչիտա Վուդսի մասին/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արամ MP3-ը պատասխանելով լրագրողի հարցին` ինչպե՞ս է նա պատկերացնում իր հանդիպումը և նույն բեմում հանդես գալը Ավստրիայի ներկայացուցիչ տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հետ ասաց. ”Աստված ոչ անի ես նրա հետ նույն բեմին հայտնվեմ”: “Եվրատեսիլ 2014”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ուղղեց մեր ներկայացուցչին, նկատելով, որ բոլոր մասնակիցները միավորվելու են մեկ երգի տակ: […]

Երկու դպրոցական միասին ինքնասպան են եղել

Ալթայում երկու 6-րդ դասարանցի աշակերտներ միասին ինքնասպան են եղել: 2001 եւ 2002 թվականներին ծնված տղաների դիերը հայտնաբերվել է նախօրեին: Ոստիկանությունը երեխաներին սկսել էր փնտրել դեռեւս մարտի 18-ին, հենց այդ օրն էլ երեխաներն անհետացել էին: Դպրոցի տնօրենը, որտեղ սովորում էին տղաները, ասել է, որ երեխաները մտերիմ ընկերներ էին: Նրանք երկուսն էլ լավ ընտանիքի, խելոք երեխաներ են եղել: […]

”Ռեալ”-”Բարսելոնա” խաղի տոմսերի արժեքը հասնում է 900 եվրոյի

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական ”Ռեալ”-”Բարսելոնա” հանդիպմանը սպասվում է անշլագ: Այդ խաղի բոլոր տոմսերն իրացված են: Տոմսերի պաշտոնական գները տատանվում են 70-ից 340 եվրոյի սահմաններում: Վերավաճառողների մոտ դրանք վաճառվում են 300-900 եվրոյով: ”Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտը տեղավորում է 83 000 հանդիսական, իսկ աբոնեմենտ ունեն 65 000 երկրպագուներ: Խաղը տեղի կունենա մարտի 24-ին: Հայտնենք, որ ներկա […]

Հաջորդ “Եվրատեսիլը” մարզահամերգային համալիրում. Արամ MP3-ը վստահ է /վիդեո/

Այս տարի Եվրատեսիլի ֆավորիտ երգերից մեկը հենց Հայաստանն է ներկայացնելու: Այս պահին Արամ MP3-ի ”Եվրատեսիլ-2014” –ին ներկայացվելիք երգը համացանցում բավականին բարձր վարկանիշ ու մեծ լսարան ունի: 5 օրում երգը youtube-ում ավելի քան 750 հազար դիտում է ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արամ MP3-ին և “Եվրատեսիլ-2014” մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոսեցին առաջիկա անելիքների մասին: […]

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)  գագաթնաժողովին։ “Հայաստանի եվրոպացի բարեկամներ” ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին […]

Թող ոչ ոք չնեղանա. Հայրիկյանը՝ ՛՛Ժառանգությանը՛՛

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը իրազեկել է Երևանի քաղաքապետարանին մարտի 28-ին Ազատության հրապարակում միջոցառման անցկացնելու թույլտվության համար: Henaran.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ հանրահավաք կլինի, թե ոչ: ՛՛Դեռ ոչինչ չենք որոշել, եթե որոշենք հանրությանը տեղյակ կպահենք՝ միջոցառում կլինի, թե ոչ, և եթե լինի, ինչ ֆորմատով կլինի՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ օրենքը […]

Քրեական գործ է հարուցվել զինվորի մահվան փաստով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան եւ 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գործ է հարուցվել ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, րը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:  Այս մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված