07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 14, 2014

Պատգամավորի վիսկին` իրաքյան Քուրդիստան. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”`  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ալեքս Գրիգ” ընկերությունը սկսել է վիսկի արտադրել եւ ուղարկել իրաքյան Քուրդիստան: Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի: Թերթը նկատել է, որ լավ է, երբ  Հայաստանից ինչ որ բան է արտահանվում: Իսկ թե ինչու հատկապես վիսկի եւ հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն […]

Կձեւավորվի՞ նոր Հանրային խորհուրդ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ հունիսին լրանում է Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը: Կձեւավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ՝ դեռեւս հայտնի չէ: Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձեւավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձեւավորումը կկարգավորվի արդեն օրենքով: Վազգեն Մանուկյանը  թերթի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ

Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկեցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։  Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման […]

Չարաշահումնե՞ր Դիլիջանի բժշկական կենտրոնում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ ըստ Դիլիջանում պտտվող լուրերի, “Դիլիջան” բժշկական կենտրոնում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերել: Թերթը հիշեցնում է, որ բոլորվին վերջերս կենտրոնի տնօրեն է ընտրվել “Էրեբունի” բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արթուր Ռոստոմյանը`  չնչին միավորներով առաջ անցնելով նախկին տնօրեն Սիլվա Պետրոսյանից: Վերջինիս հետ թերթի թղթակիցը չկարողացավ խոսել: Նրա հեռախոսը անջատված է: Արթուր Պետրոսյանն էլ ասաց, […]

Կվառեն Երեւանը. Հայոց աշխարհ

 Եթե կառավարությունը մոտ ապագայում լուծում չտա Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչների բնակարանների խնդրին, նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի։ “Թող հլը չհամարձակվեն կարճ ժամանակում մեր տները վերադարձնեն, կվառենք Երեւանը։ Բաժանվելու ենք խմբերի, որ բենզինի շշերով շենքերը վառենք”,- սպառնացել է տարածքի նախկին բնակիչ Գայանե Բալագյոզյանը: Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:

Զուրաբյանին մաքուր օդի էր հանել. Իրավունք

Բացի այն, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հանդիպում են գրասենյակներում ու մաիսնական օրակարգեր են ձեւավորում, հիմա էլ անցել են որ ֆորմալ երկխոսության: “Իրավունք”-ը նկատել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին մաքուր օդի էր հանել`անտեսելով տեղացող մեղմ անձրեւը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը 8-րդն է

Ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Վերջին տուրից առաջ ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը մոտակա մրցակցից առաջ է անցել 1 միավորով: Նրանից 1.5 միավոր է ետ մնում Հրանտ Մելքումյանը, ով 8-րդն է: Նա 10-րդ տուրում միավոր կիսեց Գաբրիել Սարգսյանի հետ, ով եւս ուն 7 միավոր. նա 16-րդ հորիզոնականում է: Վերջին տուրում Հրանտ Մելքումյանը կխաղա Ռադոսլավ Վոյտասչեկի, […]

Ոտքերով ծեծել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ թերթին պատմեցին, որ “Ինգո-Արմենիա” ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել են մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի։  “Ինգո-Արմենիա”-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն։ Մանրամասները […]

Ինչքան են ստանում Ծառուկյանի մոտ. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն փորձել է  “Գագիկ Ծառուկյան” հիմանդրամի մասին տեղեկություններ ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի ամբիոնից “հիմնադրամների” հարցով մշտապես ելույթ ունեցող Վահե Էնֆիաջյանից: Այն հարցին` արդյո՞ք “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում որոշ աշխատակիցներ ստանում են մեկ միլիոնից ավելի գումար, եւ “կգտնվի՞ մարդ”, որ այդ հարցին կպատասխանի, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. “Ոչ միայն “մարդ կգտնվի”, այլեւ մեծ սիրով Ձեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված