07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2014

Նույնիսկ հիվանդ հայերին են հետ ուղարկում. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, անօրինական հայ միգրանտների կացությունը դժվարացել է ոչ միայն Ռուսաստանում, այլ Բելգիայում: Այստեղ եւս շատերը ստիպված են լինում հետ վերադառնալ հայրենիք, վերջին մեկ ամսում խստացել է նրանց այնտեղ բնակվելու հարցը: Տարբերությունը, սակայն, այն է, որ երկիր նորից մուտք գործելու արգելք` ժամանակային առումով չի դրվում:  Թերթի հետ զրույցում Բելգիայում բնակվող Արմեն Ալաջանյանն ասաց, որ մարտի […]

Օզբիլիսը մարզվում է սահմանափակումներով

Հայաստանի հավաքականի  եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզվում է անհատական ծրագրով: Երեկ նա ցավեր է զգացել մեջքի մկանների հատվածում, եւ որոշում է կայացվել, որ կիսապաշտպանը պետք է մարզվի սահմանափակումներով: Հիշեցնենք, որ Օզբիլիսը չմասնակցեց Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը:

Ամերիկան Արցախին չի հատկացրել. Հայոց աշխարհ

   Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մարտի 4-ին հրապարակել է 2015թ. ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագիծը, որով առաջարկվում է եկող տարի 20 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի տնտեսական աջակցություն հատկացնել Հայաստանին: Այս մասին գրում է “Հայոց աշխարհ”-ը:2015թ. Հայաստանի ընդհանուր հատկացումը կկազմի 24 միլիոն 700 հազար դոլար:     Ըստ զեկույցի` Միացյալ Նահանգները 1 միլիոն 700 հազար դոլար կհատկացնի […]

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոյի պաշտպանը կբողոքարկի.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկել վճռաբեկ դատարան: Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը վերաքննիչ դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ի. Սարգսյանը կալանավորվել էր, սակայն նրա բողոքը […]

Նաիրա Կարապետյանը բիժու գնելիս ցույց է տվել պատգամավորի մանդատը. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ “Դալմա մոլի” մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է “Դալմա մոլ”: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով […]

“Գազպրոմ-Արմենիա”-ում հաբռգած են. Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի “Ալիշան” պահածոների գործարանը գրեթե մեկ ամիս է ինչ դադարեցված գազամատակարարման պատճառով չի աշխատում:  Ըստ “Ժողովուրդ”-ի, գործարանի տնօրեն Սերժիկ Մովսեսյանը հայտնվել անորոշ վիճակում: Այսքան երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում. “Ու դեռ հայտնի չէ, թե մինչեւ երբ է սա շարունակվելու: Հավատացեք, որ օրական 150-200 հազար դրամի չափ վնաս ենք կրում: […]

Ինչպիսին է Իվանիշվիլին. հարց վարչապետին. Հրապարակ

Իվանիշվիլու հետ Դուք մոտիկից շփվել եք “Յանս” ակումբում, իսկապե՞ս նա նման է Գագիկ Ծառուկյանին, ինչպես գտնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը “Հրապարակ”-ը փորձեց պարզել ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանից։ “Կարեւորն այն է, թե այդ հայտարարությունն անողի աչքերով նա ինչպիսին է, մնացածն անէական է”,– ասաց Տիգրան Սարգսյանը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ծառուկյանն ակտիվանում է. Ժողովուրդ

Իր համագումարից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը սկսել է ակտիվանալ։ “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչեւ մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։ ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով. “Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված