27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

՛՛… Այս դիակն ինձ ասելու նոր բան չունի՛՛

Անցյալ տարի այս օրը ես հուսառատ էի… Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գիտեի, որ վաղը որակապես նոր Հայաստանում եմ արթնանալու: Հայաստան, որտեղ կա քաղաքական լուրջ այլընտրանք … կա թեև նորածին, բայց սուր արտահայտված դիմագծերով ու ամրակազմ ընդդիմություն: Ու ես հպարտորեն ձայն էի տալու այդ ընդդիմությանը: Րաֆֆին այն էր, ինչ պետք էր այդ պահի համար: […]

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպեն նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Վանեսսա Մեյը վերջին հորիզոնականը զբաղեցրեց Օլիպիական խաղերում/վիդեո/

Հայտնի ջութակահարուհի Վանեսսա Մեյը հանդես է գալիս Սոչիի Օլիմպիական խաղերում Վիետնամի դրոշի ներքո: Լեռնադահուկային մարզաձեւի մրցույթի առաջին փորձում Մեյը ցույց է տվել վերջին` 74-րդ արդյունքը` 1.44.86: Նա 26.98 վայրկյան զիջել է առաջատար սլովենուհի Թինա Մազեին: 

Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի […]

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից: Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ […]

Քննարկվել են ՀՀ–ում այլընտրանքային պատիժների ռազմավարությանը վերաբերող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի  նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման” հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին […]

Ինչու է Հայաստանը լռում Բելառուսի եւ Ղազախստանի դեպքում

՛՛Ես հիմա էլ կոորդինացնում եմ Եվրամիության հետ հարաբերությունների աշխատանքները Էկոնոմիկայի նախարարությունում, ԵՄ-ի հետ աշխատանքներն ամենայն ակտիվությամբ շարունակվում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տպավորություն կկազմեր ինքը մի երկրի մասին, որը չորս տարի բանակցում է ԵՄ-ի հետ, ապա փոխում ուղղությունը դեպի ՄՄ: Փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ աշխատանքներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված