06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչու է Հայաստանը լռում Բելառուսի եւ Ղազախստանի դեպքում

՛՛Ես հիմա էլ կոորդինացնում եմ Եվրամիության հետ հարաբերությունների աշխատանքները Էկոնոմիկայի նախարարությունում, ԵՄ-ի հետ աշխատանքներն ամենայն ակտիվությամբ շարունակվում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տպավորություն կկազմեր ինքը մի երկրի մասին, որը չորս տարի բանակցում է ԵՄ-ի հետ, ապա փոխում ուղղությունը դեպի ՄՄ:

Փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ աշխատանքներում, իհարկե, կան որոշակի փոփոխություններ՝ կապված ՛՛Խորը և համապարափակ ազատ առևտրի՛՛ գոտու պայմանագրի կնքվելու-չկքնվելու հետ,  բայց ոլորտային տեսանկյունից աշխատանքները շարունակվում են:

՛՛Որոշումն ըդնունվել է, հիմնավորվածությունը ձեզ ներկայացվել է, լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ Ղազաղստանն ու Բելառուսը կոշտ հայտարարություններով են հանդես գալիս, իսկ Հայաստանը ավելի շատ լռում է, Մելքոնյանն ասաց, որ երբ սկսվեն բանակցությունները, որոնց մեջ ներգրավված են լինելու նաև ՄՄ անդամ երկրները, յուրաքաչնյուր երկիր առաջնորվդվելու է իր շահով, ինչպես և Հայաստանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ