09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Պատգամավորը դիմում է ՛՛Դեմ եմ՛՛-ի մասնակիցներին

Երեքից չորս տարի հետո հասարակության մեծամասնությունը դրականորեն կընդունի կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ինչպես դա տեղի ունեցավ ԱՊՊԱ-ի ներդրման դեպքում: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ բարեփոխման նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակը նորմալ է, սակայն սա դեռ չի նշանակում, որ այս […]

Ներխուժեցին դահլիճ՝ վարչապետին անակնկալի բերելու. միջադեպ /վիդեո/

Այսօր Երևանի “Էլիտ պլազա” հյուրանոցում մեկնարկեց ՛՛Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՛՛ հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող ՛՛Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման՛՛ և ՛՛Ֆինանսներ տնտեսական զարգացման համար՛՛ ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր ՛՛Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ՛՛ խորագիրը։  Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, […]

՛՛Բացառիկ շանս է՛՛

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին:  Ըստ էության տեղի է ունենում նախկին խորհրդային կայսրության տարածքի արմատական վերափոխման մի նոր փորձ, ինչի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենալու ամբողջ Եվրասիա մայրցամաքում և […]

Ճանապարհներին

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարչապետին նոր լծակներ է տրվում. պատգամավորների սրտով չէ

՛՛Փոփոխությունները վերաբերում են նաև քննչական կոմիտեի ղեկավարի նշանակմանը, որը նախկինում կատարում էր գլխավոր դատախազը, հիմա գտնում ենք, որ Հատուկ քննչական ծառայության պետին և Միասնական քննչական կոմիտեի ղեկավարին պետք է նշանակի վարչապետը՝ նախագահի համաձայնությամբ՛՛,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ի դեպ, նորությունը պատգամավորների սրտով չէր: Հրայր Թովմասյանը նշեց, որ դա կառավարության […]

Արմատականները կրկին խախտել են զինադադարը. կրակոցները վերսկսվել են /վիդեո/

Կիեւում արմատականները խախտել են զինադադարի մասին պայմանավորվածությունը, Կիեւի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումները, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը: Ըստ նախարարության` ցուցարարները 10:15-ին կրակ են բացել Իստիտուտսկայա փողոցում գերատեսչության աշխատակիցների ուղղությամբ եւ փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք, որտեղ տեղի է ունենում խորհրդարանի նիստը: Բախումների ընթացքում զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, գրում […]

Ինչ է նշանակում ՛՛ղալաթ անել՛՛

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին ասել է. ՛՛ղալաթ են անում՛՛: ՛՛Շատ բարի, ես էլ ասացի, որ իրենք սխալ են անում: ՛՛Ղալաթը՛՛ արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է՝ չարաչար սխալվել: Վերցրեք […]

Լիպնիցկայան ներողություն է խնդրում, 17-ամյա Ադելինայի անսպասելի հաղթանակը /վիդեո/

Ավարտվեց կանանց գեղասահքի մրցաշարը: Կարճ ծրագրից հետո առաջատարը կորեուհի Յունա Կիմն է: Նա սակայն չկարողացավ պահպանել առաջատարի դիրքը եւ ոսկե մեդալի զիջեց 17-ամյա Ադելինա Սոտնիկովային Ռուսաստանից, ում հաղթանակը սպասված չէր հայրանակիցների կողմից: Երրորդ տեղում իտալուհի Կարոլինա Կոստներն է:   15-ամյա մեկ այլ ռուս գեղասահորդուհի, Օլիմպիադայի սկզբում գեղասահքի երկրպագուներին հիացրած Յուլիա Լիպնիցկայան մի քանի սխալներ թույլ տվեց եւ զբաղեցրեց 5-րդ […]

Արամ MP3-ի ՛՛Եվրատեսիլի՛՛ պատրաստությունները /վիդեո/

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է ՛՛Եվրատեսիլ-2014՛՛ սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: ՛՛Եվրատեսիլ՛՛ մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված