02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչ է նշանակում ՛՛ղալաթ անել՛՛

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին ասել է. ՛՛ղալաթ են անում՛՛:

՛՛Շատ բարի, ես էլ ասացի, որ իրենք սխալ են անում: ՛՛Ղալաթը՛՛ արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է՝ չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ի՞նչ կոնտեքստում է այդ բառը: Եվ այդ հարցազրույցում ես բացել եմ, թե ինչ է նշանակում ՛՛ղալաթը՛՛. դա անտեղի ժամանակ վատնող աշխատանք է ընդամենը, որոհետև կա մեծամասնություն և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել՛՛,-պարզաբանեց նախարարը:

Ինչ վերաբերում է մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանն, Թովմասյանը նկատեց, որ դա այդ ուժերի իրավունքն է ու իրենց կարծիքը:


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ