16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

՛՛Բացառիկ շանս է՛՛

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին:

 Ըստ էության տեղի է ունենում նախկին խորհրդային կայսրության տարածքի արմատական վերափոխման մի նոր փորձ, ինչի հետևանքները երկարատև ազդեցություն են ունենալու ամբողջ Եվրասիա մայրցամաքում և հատկապես` նախկին խորհրդային հանրապետություններում, այդ թվում` Հայաստանում:

 1.Երկու մրցակից նախագծերի՝ Եվրոպական միության և նախատեսվող Եվրասիական միության կոշտ մրցակցությունը առիթ է դարձել ուկրաինական նորանկախ պետականության խորքային արատների ճգնաժամային սրացման և ուկրաինական ժողովրդի` նորգաղութային լծից ազատագրվելուն միտված ապստամբության: Ինչպես ամեն մի սուր ճգնաժամ, այս մեկը նույնպես հղի է թե՛ արմատական առողջացման հնարավորությամբ և թե՛ մահացու վտանգներով: 

1.1. Ուկրաինական պետականության արմատական առողջացման հեռանկարը ներքին ասպարեզում պայմանավորված է քրեաօլիգարխիկ վարչախմբից ձերբազատմամբ և երկրի արևելյան ու արևմտյան հատվածների միջև առողջ հաշվեկշռի հաստատմամբ, իսկ արտաքին ասպարեզում` երկրի այսպես կոչված ՛՛ֆինլանդացմամբ՛՛, որպիսի ձևաչափը սառը պատերազմի ժամանակաշրջանում հաջողությամբ կիրառվում էր արևելյան և արևմտյան հակամարտող դաշինքների միջև գտնվող և նրանցից որևէ մեկին չպատկանող Ֆինլանդիայի պարագայում, ինչի շնորհիվ վերջինս երկու կողմերի հետ էլ կարողանում էր պահպանել բարիդրացիական հարաբերություններ: 

1.2.Իսկ մահացու վտանգների հեռանկարը կապված է երկրի մասնատման և այս կամ այն բլոկի մեջ նրա ինքնիշխանության տարալուծման հետ, ինչը կարող է տեղի ունենալ ինչպես մեղմ ու անարյուն` երկրի դաշնայնացման կամ համադաշնայնացման, այնպես էլ կոշտ ու արյունալի` քաղաքացիական պատերազմի ճանապարհներով:

 2. Բոլոր պարագաներում ձևավորվելիք ուկրաինական նոր իրականությունը ամբողջ հետխորհրդային տարածքում հանգեցնելու է քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների, որոնք աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության պայմաններում կարող են դրսևորվել սցենարների լայն սպեկտրով: 2.1. Այդ հավանական սցենարները զգալի չափով կախված են մեծ ուժերի շահերի հաշվեկշռի դինամիկայից:

Սակայն որոշիչ մասով դրանք պայմանավորված են հետխորհրդային երկրների ժողովուրդների ազգային-քաղաքացիական  հասունությունից, նրանց կողմից ներկայիս ապազգային վարչակազմերի փոխարեն ազգային շահերով առաջնորդվող www.preparliament.com | [email protected] | +374 55 44 78 75պետական կառավարման յուրային համակարգեր ձևավորելու կարողությունից:

Տեղական ուժերին այսպիսի պարադոքսալ առավելություն է տալիս տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների կոշտ մրցակցության պատճառով դրանց ազդեցության փոխադարձ չեզոքացումը: 2.2.Այս պայմաններում հնարավոր է դառնում նորանկախ ազգային պետականությունների ՛՛ֆինլանդացումը՛՛ և ամրապնդումը:

Սակայն հնարավոր են նաև բացասական զարգացումներ` ՛՛մոլոտով-ռիբենտրոպյան՛՛, ՛՛բրեստ-լիտովսկյան՛՛ կամ ռուս-թուրքական ՛՛մոսկովյան» տիպի նոր պայմանագրերի կնքման ձևերով: Բոլոր դեպքերում, ամբողջ հետխորհրդային տարածքը տեկտոնական ապակայունացման նոր փուլ է թևակոխում, ինչն իր հերթին ենթադրում է վերջին քսանհինգ տարիներից տարբեր քաղաքական մշակույթի հաստատում: 

3. Որքան էլ շոշափելի լինեն զուգահեռները ուկրաինական և հայաստանյան իրականությունների միջև, պետք է նկատի ունենալ նաև դրանց միջև առկա լուրջ տարբերությունները:

Որպես դրական տարբերություն կարելի է առաջին հերթին նշել Հայաստանում ներքին էթնիկ պառակտվածության բացակայությունը և այդ պատճառով` քաղաքացիական պատերազմի անհնարինությունը: Իսկ որպես լրացուցիչ բարդացնող հանգամանքներ պետք է նկատի ունենալ Արցախի հարցը և Թուրքիայի հետ փոխհարաբերությունների խնդիրը: 

4. Բախտորոշ ժամանակներ են մոտենում: Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է: Ուկրաինական ժողովրդին ցավակցություն հայտնելով նրան բաժին ընկած ծանր կորուստների համար և հաջողություն մաղթելով նրա ազգային-ազատագրական պայքարին, չմոռանանք, որ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու: 

Պատմությունը մեզ նորգաղութային լծից ազատագրվելու բացառիկ շանս է տվել և մենք իրավունք չունենք բաց թողնելու այն: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ