Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է

Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է համայնքային բյուջեի հետ կապված լուրը: ՛՛Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով: Տվյալ դեպքում դատարանը 05.10.2011թ. դատական ակտ կայացնելով խախտել է Վանաձոր համայնքի ավագանու իրավունքները` նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով: Դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով ԴԱՀԿ ապահովող ծառայության 30.01.2014թ. որոշումներով […]