31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

3 տարեկան աղջիկն աշխարհի ամենախելացի մարդկանց ցանկում է /ֆոտո/

Միջազգային “Մենսա” կազմակերպությունը, ով միավորում է աշխարհի ամենախելացի մարդկանց, այդ ցանկին է դասել նաեւ ամերիկացի 3-ամյա Ալեքսիս Մարտինին:

Թեստերը ցույց են տալիս, որ աղջկա ինտելեկտի գործակիցը 160 բալ է կազմում, այն դեպքում, երբ միջին գործակիցը 100 է լինում: Աղջկա հարյրը լրագրողներին պատմել է, որ 3-ամյա Ալեքսիսը կարողանում է կարդալ 5-րդ դասարանցու մակարդակով, անգիր գիտի ԱՄՆ-ի բոլոր նահանգների անվանումները, քարտեզի վրա ցույց է տալիս բոլոր երկրները, ինչպես նաեւ ինքնուրույն սկսել է իսպաներեն սովորել:

Ծնողներն առաջին անգամ հայտնաբերել են աղջկա բարձր ինտելեկտի մակարդակը, երբ նա մեկ տարեկանում անգիր ասել է այն հեքիաթը, որը նախորդ գիշեր նրա համար կարդացել էին:

Ալեքսիսը դարձել է աշխարհում գրանցված ամենաերիտասարդ ինտելեկտուալը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ