09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է

Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է համայնքային բյուջեի հետ կապված լուրը:

՛՛Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 Տվյալ դեպքում դատարանը 05.10.2011թ. դատական ակտ կայացնելով խախտել է Վանաձոր համայնքի ավագանու իրավունքները` նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով:

 Դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով ԴԱՀԿ ապահովող ծառայության  30.01.2014թ. որոշումներով արգելանք է դրվել Վանաձորի քաղաքապետարանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա:

 Դատարան դիմելու իրավունքը շատ ավելի լայն մեկնաբանություն ունի, քան միայն ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը: Դատարան դիմելու իրավունքը չի կարող սահմանափակվել, առավել ևս եթե խախտվել են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներ:

 Այս հիմքով Վանաձոր համայնքի ավագանին դինել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 Բողոքի հիմնավորվածությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան կորոշի միայն դատարանը՛՛:

Նշենք, որ ըստ մամուլի՝ արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքա­պեւո Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք Է բնա­կարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ