Հայաստանի հնգակի չեմպիոնը սպառնում է ինքնասպան լինել

22 ամյա Տիգրան Կեսոյանը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու մեջ: Ըմբշամարտի Հայաստանի հնգակի չեմպիոնը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը : Արդեն մեկ տարի նա կալանավորված է : Տիգրան Կեսոյանին մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հիմնավորմամբ` ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ Արամ Ասլանյանի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ կանգնեցրել է Ալեքսանդրոս Աֆրիկյանի կողմից շահագործվող “Օպել” մակնիշի ավտոմեքենան։ […]