04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի հնգակի չեմպիոնը սպառնում է ինքնասպան լինել

22 ամյա Տիգրան Կեսոյանը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու մեջ: Ըմբշամարտի Հայաստանի հնգակի չեմպիոնը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը : Արդեն մեկ տարի նա կալանավորված է :

Տիգրան Կեսոյանին մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հիմնավորմամբ` ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ Արամ Ասլանյանի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ կանգնեցրել է Ալեքսանդրոս Աֆրիկյանի կողմից շահագործվող “Օպել” մակնիշի ավտոմեքենան։

Աֆրիկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող դանակը փակ վիճակում սեղմել է Ալեքսանդրոս Աֆրիկյանի մարմնի աջ հատվածին, վերջինիցս պահանջել ու ստացել է գումար, ապա դիմել է փախուստի։

Henaran.am-ի խմբագրություն դիմած Տիգրան Կեսոյանի հայրը, սակայն դեպքերի զարգացումը այլ հաջորդականությամբ ներկայացրեց.

”Սկզբում տաքսու վարորդի հետ իրար չեն հասկացել՝ որդուս կողմից նրան տաքսիստ անվանելու պատճառով: Սակայն հաշտվել են: Տղայիս մոտ հայկական փող չի եղել, նա ընկերոջից է ուզել 2 հազար դրամ, սակայն վերջինիս մոտ ընդհանրապես գումար չի եղել, դիմել է վարորդին ասել՝ ախպեր ջան, հեսա մի տեղ “չենջ” անեմ կտամ:

Վարորդը տալիս է գումարը: “Սիթիի” մոտ իջնում է տեսնում է “չենջը” փակա: Գիշերվա 12 անց կեսն է լինում: Վարորդից 2 հազար դրամել է ուզում, որ լցնի հեռախոսը, կամ մի տեղ գումարը մանրի կամ գա հասնի տուն տա ”,-պատմեց Սամվել Կեսոյանը:

Նրա պատմելով` տղան հանդիպում է ընդհանուր ընկերոջ, որը նաև Արամ Ասլանյանի ընկերն էր և ձեռքով Արամին դուրս է կանչում: Երեքով մտնում են խանութ՝ դուրս են գալիս, տեսնում են տաքսին չկա:

Վարորդը առավոտյան հայտարարություն է տալիս ոստիկանություն, որտեղ ասում է.”Էնքան վիրավորված եմ, ոնց որ դանակը սիրտս կոխեն”:

Սամվել Կեսոյանը նկատեց նաև, որ Ալեքսանդրոս Աֆրիկյանը՝ Հունաստանի հայ է և լավ չի խոսում հայերեն: Կեսոյանի հավաստմամբ` քննիչները ուղորդել են հայցվորին, որը վաղուց արդեն Հայաստանում չի բնակվում:

Տիգրանոը հոր խոսքով` չի էլ պատկերացրել, որ իր նկատմամբ հետախուզում կհայտարարվի ու օրեր անց իրեն անակնկալ բերման կենթարկեն: Ալեքսանդրոս Աֆրիկյանը ավելի ուշ հրաժարվել է իր նախնական ցուցմունքից, նշել, որ իր դիմաց դանակներ են դրել և հարցրել, որ դանակով է սպառնացել Տիգրանը, բայց ինքը այդպես էլ ոչ մի դանակ չի մատնանշել:

Աֆրիկյանը Հունաստանից եկել և ցուցմունքներ է տվել, որ Տիգրանը իրեն դանակով չի սպառնացել, բայց միևնույնն է հաշվի են առնվել նախնական ցուցմունքները:

Անցած դատական նիստին Տիգրան Կեսոյանի համար պետական մեղադրողը պահանջել է 8 տարի պատիժ: Այսօր կրկին դատական նիստ է նշանակված, որից հետո պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է սպասում Տիգրանին:

“Տղաս ասումա՝ այ հեր, ես ինձ կկախեմ: Ես չգիտեմ ինչ անեմ: Եթե տղայիս էտ պատիժը տան ես բենզինը կլցնեմ վրաս ու ինձ կհրկիզեմ նախագահականի դիմաց”,-հավելեց հուսահատ հայրը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ