15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի օլիգարխիայի համար հաջորդ դասը

 ”Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից, թեպետ շատ նմանություններ կան, հատկապես տնտեսական անհամատեղելիությունը և հասարակական անվստահությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ավելի քիչ է կազմակերպված, քան Ուկրաինայինը:

Քաղաքագետը վստահ է՝ Հայաստանի իշխանությունը պետք է դաս քաղի, թե ինչքան վտանգավոր է անտեսել հասարակության պահանջները: ՛՛Հաջորդ դասը Հայաստանի օլիգարխիայի համար այն է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Յանուկովիչը փախուստի դիմեց՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանն, ապա նա նշեց, որ նրան պակասում է շարժիչ ուժը: ՛՛Առաջնորդությունը, կազմակերպվածությունը, ռազմավարական տեսլականը… Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվեց այս երեք կատեգորիաներում: Չեմ կարծում, թե առաջիկայում հնարավոր կլինի իրենց սխալները շտկել:

Ցավոք, և Հայաստանի իշխանությունները, և ընդդիմությունը պատմությունից դասեր չեն քաղում՛՛,-շեշտեց Կիրակոսյանը եւ հավելեց, որ Հայաստանի ընդդիմության համար պետք է դաս լինի նաև այն, որ ակտիվության աշխարհագրությունը ևս շատ կարևոր է: ”Պետք է շրջաններում ևս գործել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ