17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բագրատյանի խորհուրդն ընդդիմությանը

”Մենք չենք կարող ռեսպուբլիկականության մասին խոսել՝ իրականում քայքայելով ռեսպուբլիկան՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով “մարտի մեկի” դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագծից:

Ըստ Բագրատյանի՝ եթե “մարտի մեկի” դեպքերն իրապես ուսումնասիրվեր, ու մեղավորները պատժվեին, մայդան չէր լինի. ՛՛Տաս մարդ սպանված է ու մեղավոր չկա: Եթե սա առաջ չգնա, ես խորհուրդ կտայի վաղվա ընդդիմությանը՝ վարվեք այնպես, ինչպես Ուկրաինայում. ամեն ցույցի ժամանակ պետք է բարիկադավորվել, եթե իսկապես դեմոկրատական երկիր ենք, բարիկադներ չենք արել, ինչու՞ եք խաղաղ ցույցը ճնշում և մարդ սպանում՛՛,-նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ մինչև այս հարցը չքննվի, որևէ պատմության գիրք չի կարող կազմվել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ