08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

18-ամյա հայ ֆուտբոլիստը գլխուղեղի քաղցկեղի բուժման համար օգնության կարիք ունի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը միջոցներ են հավաքում 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանիվիրահատության համար։ 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ Փոքր տարիքից երազել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 7 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով: Մի քանի անգամ ճանաչվում է Մոսկվայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2011թ.-ին ընդունվել է բժշկական քոլեջ`դրա հետ միասին փորձաշրջան անցնելով պրոֆեսիոնալ թիմերում`”Սպարտակում” և ”ԲԿՄԱ”-ում։ […]

Սելիմի լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:  ՀՀ  տրանսպորտի և […]

Վանաձորում գազամատակարարումը վերականգնվել է

Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին  ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով: Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված  լրացուցիչ ռեսուրսների միջոցով  ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար:  Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով  կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ […]

Ուկրաինան պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ծրագիր մշակի. Շ. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն ներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ միակ ծրագիրը, որը կարող է աշխատել, կլինի ուկրաինացիների առաջարկած ծրագիրը երկխոսության ընթացքում: “Ո´չ Բրյուսելի, ո´չ Մոսկվայի ծրագրերը հաջող չեն կարող լինել”, – ասել է Ֆյուլեն:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը […]

Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները. Հայոց աշխարհ

Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ նախօրեին Ազգային ժողովում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի տուգանել սուպերմարկետներին միայն նրա համար, որ դրանք օբյեկտիվորեն շահում են համեմատաբար փոքր խանութների հետ մրցակցությունում:     Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները: Ինչպե՞ս զսպել սուպերմարկետների ազդեցությունը շուկայի […]

ԲՀԿ-ը անվստահություն կհայտնի՞ կառավարությանը. Առավոտ

՛՛Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետև այդ հարցը բարձրացվել է բազմից՛՛»,- ՛՛Առավոտ՛՛-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ […]

Մովսիսյանը եւ Օզբիլիզը ”Սպարտակի” հետ ժամանել են Պորտուգալիա/ֆոտո/

Երեկ Մոսկվայի ”Սպարտակը” Աբու-Դաբիից մեկնել է երկրորդ ուսումնամարզական հավաքին: Մոսկովյան ակումբը կշարունակի նախապատրաստվել է մրցաշրջանի երկրորդ հատվածին Պորտուգալիայում` Ատլանտյան օվկիանոսի ափին: Թիմի կազմում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը: ”Սպարտակն” արդեն անցկացրել է մարզում: ”Սպարտակը” Պորտուգալիայում կանցկացնի 4 ստուգողական հանդիպում սկանդինավյան ակումբների հետ: Ակումբի մրցակիցները կլինեն իսլանդական ”Հաֆնարֆյորդուրը”, դանիական ”Միտյուլանին” եւ ”Կոպենհագեն”, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի