05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ը անվստահություն կհայտնի՞ կառավարությանը. Առավոտ

՛՛Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետև այդ հարցը բարձրացվել է բազմից՛՛»,- ՛՛Առավոտ՛՛-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն:

Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրաձայնել է:

Հետաքրքրվեցինք`եթե այժմ նման նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա՞: Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. ՛՛Միանձնյա պաշտոնական պատասխան տալ չեմ կարող, որովհետև ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, ով մատուցում է ձեզ իրեն հանձնարարվածը`տեղեկատվության տեսքով: Եվ ընդամենը 35 պատգամավորներից մեկն եմ՛՛:

Մանրամասները՝ ՛՛Առավոտի՛՛ այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ