Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները. Հայոց աշխարհ
Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ նախօրեին Ազգային ժողովում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի տուգանել սուպերմարկետներին միայն նրա համար, որ դրանք օբյեկտիվորեն շահում են համեմատաբար փոքր խանութների հետ մրցակցությունում:
Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները: Ինչպե՞ս զսպել սուպերմարկետների ազդեցությունը շուկայի վրա: Այս հարցերի շուրջ “Հայոց աշխարհը” զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
-Պարոն Մեսրոբյան, Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի՞ օբյեկտիվ պատճառներ:
–Դժբախտաբար հայաստանյան մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն օբյեկտիվ պատճառներ չունի: Հիմնական պատճառները սուբյեկտիվ են:
Մեզանում ստվերայնությունը տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում է 40-80 տոկոս: Սա նշանակում է, որ բիզնեսի զգալի զանգվածը հարկերի, ստուգումների առումով արտոնություններ ունի: Բացի դրանից, քանի որ հայաստանյան տնտեսությունն օլիգարխացված է, օլիգարխները, գտնվելով իշխանական կառույցներում, նպաստում են խոշոր բիզնեսին ձեռնտու օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: