10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորում գազամատակարարումը վերականգնվել է

Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին  ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:

Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված  լրացուցիչ ռեսուրսների միջոցով  ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար:  Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով  կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ ժամանակավոր այլընտրանքային գազատար՝ գազամատակարարումը վերականգնելու  նպատակով :

Անվտանգության նորմերն ապահովելու ուղղությամբ տարվել են համալիր աշխատանքներ: Գազաթողարկումն իրականացվել է անհատական ծանուցումների և զանգվածային իրազեկման միջոցով:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ