07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2014

Դեռ 30 տարի ծառայելու եմ. գեներալ Մանվելը վերընտրվեց

ԵԿՄ համագումարում ելույթներից հետո ընտրվեց վերահսկիչ հանձնաժողովը: Նախքան այդ ներկայացվեց նախորդ տարվա ԵԿՄ-ի հաշտվետվությունը եւ այն եւս ընդունվեց: Ապա ընտրվեց ԵԿՄ վարչության կազմը, այդ թվում են` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը, Արամ Մարգարյանը, Արմեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը, Էդիկ Մինասյանը, Մարատ Կետիկյանը, Սամվել Ալեքսանյանը, Արամ եւ Արմեն Սարգսյանները եւ այլք: Վարչության կազմը ընտրելուց […]

Ծառուկյանի համագումարը մեկնարկեց դժգոհությամբ

ԲՀԿ փակ համագումարին մասնակցող լրագրողները “անակնկալի”` եկան տեսնելով ԲՀԿ մամուլի կենտրոնը: Քաղցրավենիքով ու հյութերով լի սեղաններ, սակայն աշխատանքային պայմաններ չկան: Լրագրողներից յուրաքանչյուրը փորձում էր իր գլխի ճարը տեսնել՝ գտնելու մի քանի քառակուսի մետր,  աշխատելու համար: Ի դեպ, փակ նիստից հետո լինելու է ասուլիս: Ըստ կազմակերպիչների` նիստը կարճ է տեւելու: Համագումարը տեղի է ունենում ԲՀԿ գրասենյակում:

Ռուսաստանում կարգելեն մանկական գեղեցկության մրցույթները

Ռուսաստանի Պեդդումայի մի շարք պատգամավորներ օրինագիծ են մտցրել, համաձայն որի` անհրաժեշտ է արգելել երեխաների շրջանում գեղեցկության մրցույթներ անցկացնելը, գրում է Forbes.ruժ-ն: Ըստ նրանց` նմանատիպ մրցույթներն ազդում են երեխաների թե հոգեբանության, թե առողջության եւ թե բարոյական զարգացման վրա: Երեխաներին նման մրցույթների մեջ ներգրավելու դեպքում այսուհետ մարդիկ կտուգանվեն 4-5 հազար, իսկ մրցույթների կազմակերպիչները` 40-50 հազար ռուբլիով:

Շինություն է փլվել. կա զոհ

Լոնդոնի կենտրոնում շինություն է փլվել, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է INTERFAX.RU-ն: Մահացած կինը փլուզման պահին գտնվելիս է եղել իր մեքենայում` շինության կողքին: Թե ինչի հետեւանքով է փլուզվել շինությունը, առայժմ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ:

Արհավիրքի ժամանակ ինքնաբուխ մղումով նետվել են սահմաններ. Ս. Օհանյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը ներկաներին փոխանցեց ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանը: Ուղերձում ասված էր, որ Երկրապահն առաջին իսկ օրվանից կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում: Նրանց կատարած քայլերը սխրագործություններ են, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղված են հայրենիքի զարգացմանն ու հայ ժողովրդի բարգավաճմանը: “Սա դժվարին ու […]

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը /վիդեո/

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում: Մեր հարցումը […]

Երկրապահը խնդիրներ է լուծում. Էդուարդ Շարմազանով/վիդեո/

 Քիչ առաջ մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա  ողջունեց համագումարը նշելով. ”Ես այստեղ եմ գտնվում հյուրի կարգավիճակով, սակայն բնականաբար, որևէ հայ չի կարող բարձր չգնահատել այս կազմակերպության գործնեությունը: Այս կազմակերպության փառահեղ գործնեությունը միտված է, թե մեր ազատամարտիկների խնդիրները լուծելուն, թե […]

Նախագահը ողջունեց ԵԿՄ համագումարը և վստահեցրեց

Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարի բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արցախյան պատերազմին իր ավանդը ունեցող երկրի ղեկավարը իր ելույթում նշեց. ” Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, որ չկա ոչ պատերազմ ոչ խաղաղություն, իրական պատերազմում պարտված հակառակորդը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պայքարը շարունակվում է: Նման արարքը պատերազմի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի