Դեռ 30 տարի ծառայելու եմ. գեներալ Մանվելը վերընտրվեց
ԵԿՄ համագումարում ելույթներից հետո ընտրվեց վերահսկիչ հանձնաժողովը: Նախքան այդ ներկայացվեց նախորդ տարվա ԵԿՄ-ի հաշտվետվությունը եւ այն եւս ընդունվեց:
Ապա ընտրվեց ԵԿՄ վարչության կազմը, այդ թվում են` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը, Արամ Մարգարյանը, Արմեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը, Էդիկ Մինասյանը, Մարատ Կետիկյանը, Սամվել Ալեքսանյանը, Արամ եւ Արմեն Սարգսյանները եւ այլք:
Վարչության կազմը ընտրելուց հետո Սեյրան Սարոյանը ելույթով հանդես եկավ` նշելով, որ Երկրապահն ուժեղ է իր միասնությամբ: Նա նկատեց, որ Վազգեն սարգսյանի մահվանից հետո գեներալ Մանվելը որպես արժանի զինակից ու ժառանգորդ, շարունակեց սպարապետի գործը:
“Ինչպիսին նա պատերազմի դաշտում է, այնպես էլ խաղաղության մեջ է
: Ես համոզված եմ, որ բոլորիս ցանկությունն է, որ նա վերընտրվի”,- ասաց գեներալը ու առաջարկեց Մանվել Գրիգորյանի թեկնածությունը. “Ձեր ցավը տանեմ, ոչ մի թշնամի պիտի չհամարձակվի մեր կողմը նայել”,- ասաց նա:
Ապա դահլիճում ներկաները միասնական ԵԿՄ նախագահ ընտրեցին Մանվել Գրիգորյանին: Գեներալը շնորհավորանքներ ստանալուց հետո մոտեցավ խոսափողին ու փոքր-իչ հուզված շնոհակալություն հայտնեց, ապա խոսքն ուղղելով լրագրողներին` ասաց, որ թող բոլորը հիմա տեսնեն, որ Երկրապահը միշտ միասնական է ու ծառայում է հայ ժողովրդին.
“Պարոն նախագահ, դեռ 30 տարի պիտի ծառայեմ: Գրում են` հիվանդ եմ, հիվանդ չեմ, բայց 30 տարի դեռ ծառայելու եմ”,- ասաց նա:
Ապա ընտրվեցին ԵԿՄ փոխնախագահներ:
Մանրամասները` տեսանյութում` քիչ անց: