07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2014

Ձնաբքի հետեւանքով 25 մարդ է մահացել

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 25-ի, գրում է Lenta.ru-ն: Մահացել է նաեւ Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։  Հակ է նշել, որ ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։   ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց […]

Երեւանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ: Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի […]

“Թեկուզ հատակին նստած, մասնակցելու ենք” /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ԵԿՄ համագումարը: Ինչպես նշվեց, մանդատային հանձնաժողովն արձանագրել է, որ 2050 պատվիրակից 2041-ը ներկա են: Ի դեպ, ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, համագումարն սկսվել էր, սակայն որոշ անդամներ դեռ միջանցքում էին: Նրանք մեզ ասացին, որ մարզերից եկել են հասել, սակայն տեղ չկա, որ նստեն: ՛՛Ոտքի վրա էլ լինի, լինի նստած, թե պոլին մասնակցելու […]

Գեւորգ Ղազարյանը դուբլի հեղինակ դարձավ ”Մետալուրգի” կազմում/վիդեո/

Դոնեցկի ”Մետալուրգը” շարունակում է իր ուսումնամարզական հավաքը Թուրքիայում: Ուկրաինական ակումբը ստուգողական հանդիպում է անցկացրել հունգարական ”ՄՏԿ”-ի հետ եւ հաղթել 3:0 հաշվով: ”Մետալուրգի” կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, ով աչքի է ընկել 44-րդ եւ 87-րդ րոպեներին: Հանդիպմանը մրցավարը հայաստանցի Գեւորգ Եղոյանն էր:

Ավարտվել են համայնքների ղեկավարների դասընթացները

Ավարտվել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող դասընթացների 4-րդ փուլը, որին մասնակցում էին 30 համայնքապետ: Այսօր ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը հանդիսավոր պայմաններում գյուղապետերին է  հանձնել մասնակցության հավաստագրերը: Շնորհավորելով նրանց` Ս. Նասիբյանը  մեկ անգամ ևս կարևորել է ՏԻՄ-երի դերը պետականաշինության գործընթացում և վստահություն հայտնել, որ դասընթացներից  ստացած գիտելիքներն ու փորձի […]

Ընդդիմությունը լքում է Կիեւի քաղաքապետարանի շենքը

Ուկրաինական ընդդիմությունը սկսել է Կիեւի Գրուշեւսկու փողոցն ու քաղաքապետարանի շենքն ազատում է։ Այդ մասին հայտարարել է “Բատկիվշչինա” ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլեւը, տեղեկացնում է newsru.com-ը։ Պատգամավորն ասել է, որ ընթանում է նաեւ քաղաքապետարանի շենքի հանձնման գործընթացը։ Նա հաստատել է, որ փոխզիջման որոշումը Մայդանում կայացվել է համատեղ եւ կիրականացվի բոլոր մասնակիցների և այնտեղ ներկայացված կազմակերպությունների կողմից։

Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի  ընդլայնվում և ամրապնդվում է։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության […]

Օլիմպիական խաղեր. մեդալային հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 7-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                                    Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա          7              2                   1              10 […]

Մեկնարկում է ԵԿՄ համագումարը

Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում քիչ հետո կմեկնարկի ԵԿՄ համագումարը: Առայժ այստեղ են ժամանում հյուրեր, ԵԿՄ անդամներ: Այստեղ են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը Հերմինե Նաղդալյանը,ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՅԴ-ից Արմեն Ռոստոմյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը: Henaran.am-ը վերջինից հետաքրքրվեց, արդյոք չի մասնակցելու ԲՀԿ համագումարին: “Համագումարը ուշ է մեկնարկելու, կհասցնեմ մասնակցել”,-ասաց նա: Համալիրի ճեմասրահում փոքրիկներ են կանգնած զինվորականների հագուստներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի