07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2014

Բերման է ենթարկվել Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը

Հոլանդիայում գործող “Corendon Turizm” ընկերության ղեկավար, ազգությամբ թուրք Աթըլայ Ուսլուն, oլիմպիական քաղաք Սոչիում տհաճ միջադեպի մեջ է հայտնվել, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրք գործարարը միզել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տան պատին:Թուրքական «Ensonhaber» թերթի տեղեկացմամբ` միջադեպից հետո գործարարը անմիջապես բերման է ենթարկվել և հարցաքննվել:  «Երեկոյան հոլանդացի մարզիկների հաղթանակն էինք տոնում: Այնուհետև քաղցած էինք և սնվելու տեղ էինք փնտրում: […]

“ԱրմԹաբ”-ի արտադրությունը կարող է սկսվել մայիսից

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “ԱրմԹաբ Թեքնոլոջիս” ընկերության նախագահ Վահան Շաքարյանը ներկայացրել է “ԱրմԹաբի” որակն ու հնարավորությունները, նրա ստեղծման եղանակները: Նա նշել է, որ հայկական առաջին պլանշետի` “ԱրմԹաբ”-ի արտադրությունը կսկսվի այս տարվա մայիսից: “Կառավարությունը Ազատ տնտեսական գոտում հատկացրել է տարածք, որ սակայն դեռ պետք է վերանորոգվի, որպեսզի կարողանանք արտադրություն կազմակերպել: Հույս ունենք, որ […]

Տակառիկս հավերժությանդ վնաս չի. օրվա կադր /ֆոտո/

Այս լուսանկարը Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է Հադրութի հրապարակում: Հավերժությունը խորհրդանշող հսկա աղբյուրի կողքին փոքրիկ տակառիկ էր: Վերջինս նայելով իր հսկա ընկերոջը՝ մտածում է՝ ինքն էլ մեծանա, հետո ոնցոր փոխում միտքը. չէ, այսպես էլ է լավ, բոլորը տակառիկից են հագենում…

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների […]

Ինչո՞վ է զբաղված Ալլա Լևոնյանը/վիդեո/

Երրորդ երեխայի ծնունդը Ալլա Լևոնյանին պարուրել է մի այլ ջերմությամբ: Չնայած դժվար է երգչուհի մայրիկի համար անգամ կարճատև ժամանակով հեռու գտնվել փոքրիկից, բայց նա փորձում է հավատարիմ լինել իր՝ և մայր և երգչուհի լինելու կոչումներին: Վերջին շրջանում Ալլա Լևոնյանը մի տեսակ պասիվ է, նոր տեսահոլովակները իրենց սպասեցնել են տալիս: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ալլա Լևոնյանը […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 540 հազար ռուբլի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 540 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք է […]

Եվրոպական լիդերների նման հայտարարությունները Եվրոպայի դիրքորոշումն են Թուրքիայի նկատմամբ. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Արգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղղված կոչին` ընդունելու պատմական սխալն ու բացելու Հայաստանի հետ սահմանը, թուրքագետ Լեւոն Հովսեփյանն ասել է, որ Էրդողանի Գերմանիայում գտնված ժամանակ թուրքական մամուլը մանրամասն լուսաբանել է վարչապետի այցը: “Որոշ ժամանակ անց Հուրիյեթը հրապարակում է Մերկել- Էրդողան այդ զրույցը, սակայն թե ինչ ֆորմատով […]

ՀՊՃՀ-ում դասեր չկա՞ն

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն երկու օր է, դասեր չկան: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ուսանողները պատմեցին, որ երկու օր ջեռուցում չի եղել, և այդ պատճառով էլ բուհ-ից իրենց հորդորել են գնալ տուն:  Մեզ հետ զրույցում, սակայն, բուհ-ից ասացին, որ նման բան չկա: Անձը, ով հրաժարվեց իր անունը տալ, սակայն ներկայացավ որպես տնօրեն, ասաց. ”Մեր ջեռուցման համակարգը մենք […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի