ՀՊՃՀ-ում դասեր չկա՞ն
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն երկու օր է, դասեր չկան: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ուսանողները պատմեցին, որ երկու օր ջեռուցում չի եղել, և այդ պատճառով էլ բուհ-ից իրենց հորդորել են գնալ տուն:
Մեզ հետ զրույցում, սակայն, բուհ-ից ասացին, որ նման բան չկա: Անձը, ով հրաժարվեց իր անունը տալ, սակայն ներկայացավ որպես տնօրեն, ասաց. ”Մեր ջեռուցման համակարգը մենք արդեն սարքել ենք: Բա մի անգամ էլ եկեք, տեսեք` ինչ պայմաններում ենք վերականգնում”:
Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ արդեն այսօր դասեր եղել են ու սահուն գրաֆիկով շաբաթ օրը կորցրած դասերի տեղը կլրացվի:
Ռեկտոր Արմեն Խառատյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Վանաձորում օրեր առաջ գազամատակարարումը դադարել էր, այդ պատճառով դասերը հետաձգվել էին, սակայն արդեն մոտ մեկ շաբաթ է, այդ խնդիրը այլևս չկա: