07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 11, 2014

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Կկառուցվի լրացուցիչ եւս երկու բազմաբնակարան շենք

Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ […]

Յանուկովիչն ընդունել է Կլիչկոյի մարտահրավերը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է հեռուստաբանավեճ անցկացնել “ՈՒԴԱՐ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ նման բանավեճեր անցկացնելու պրակտիկան գոյություն ունի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ “Այդ բանավեճերը լայն հասարակության համար առավել հասանելի դարձնելու նպատակով, այլ ոչ միայն նրանց համար, ովքեր գտնվում են […]

՛՛Եվրոպայում չհասկացվության մթնոլորտ կա՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ողբերգություն չպիտի դարձնել այն, որ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդունվել համատեղ հայտարարություն: ՛՛Ողբերգություն տեղի չի ունեցել, պիտի նիստ անեինք ու համատեղ հայտարարություն անեինք՛՛,-ասաց Վարդանյանը, ապա հավելեց, որ ինքը կողմ կլիներ, որ ԵԽ-ի առաջարկած փաստաթուղն ընդունվեր: Նշենք, որ պատվիրակության […]

Եկեղեցին հեռու չէ ժողովրդագրությունից

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի  Տյառնընդառաջը, իսկ անմիջապես հաջորդ օրը՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Անդրադառանալով Տյառնընդառաջին, ՝ մայր  Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը ասաց, որ այն տանում է դեպի լույսը, դեպի Քրիստոսը: “Այդ օրը եկեղեցում լույսն օրհնվում է, եւ տանում ենք մեր տները: Այս տոնի խորհրդի միջոցով ընդգծվում է դեպի […]

Պետք չէ ձևակերպել որպես սկանդալ. Ֆարմանյանը՝ ԵԽ-ի հետ համատեղ փաստաթղթի բացակայությունից

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդունվել համատեղ հայտարարություն:  Պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ հաստատելով, որ ՀՀ-ը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ փաստաթուղթ չի ընդունվել, քանի որ ԼՂՀ-ի խնդրի հետ կապված ՀՀ-ի համար ոչ ընդունելի փաստեր […]

Բրիտանացի պատգամավորն առաջարկել է ԼՂ-ի վերաբերյալ լսումներ անցկացնել

Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Փաունդն առաջարկել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում լսումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի վերաբերյալ Բրիտանիայի քաղաքականությունը որոշելու թեմայով, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։  Նման առաջարկի պատճառն այն է, որ պատգամավորը ներառված է եվրոպացի պատգամավորների “սեւ ցուցակում”: Նրա մուտքն Ադրբեջան արգելված է, քանի որ  Սթիվեն Փաունդն առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության այցելել է Հայաստան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի