Եկեղեցին հեռու չէ ժողովրդագրությունից
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի Տյառնընդառաջը, իսկ անմիջապես հաջորդ օրը՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:
Անդրադառանալով Տյառնընդառաջին, ՝ մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը ասաց, որ այն տանում է դեպի լույսը, դեպի Քրիստոսը:
“Այդ օրը եկեղեցում լույսն օրհնվում է, եւ տանում ենք մեր տները: Այս տոնի խորհրդի միջոցով ընդգծվում է դեպի Տերը գնալու խորհուրդը, մեզ համար հրավեր է առավել մոտենալ մեր ազգային արմատներին ու մեր Տիրոջը”,-ասաց նա:
Տոնին նաեւ նորապսակների օրհնության օրն է: “Եկեղեցին օրհնում է, որպեսզի զույգերն ապրեն սիրով, ինքնազոհաբերմամբ: Մեզ համար սուրբ պսակը խորհուրդ է, որ երկու տարբեր մարդիկ դառնում են մեկ մարմին: Շատ կարեւոր է, որ այդ մեկ մարմինն ապրի սիրո եւ լույսի մեջ: Անպայման հիշեն այն խոստումը, որ տվել են Աստծո առաջ՝ միմյանց գուրգուրեն, սիրեն”,- ասաց նա:
Այդ օրը նաեւ խարույկ են վառում իրենց բակերում: Սա փաստում է, որ Հայ առաքելական եկեղեցին նաեւ ազգային է: Եկեղեցական տոներն ունեն ժողովրդագրական մաս: