07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2014

“Ականջ քաշողն էլ, կոսմետիկ վիրահատությամբ կերպարանափոխության հեղինակն էլ ՀՀԿ-ն է”

ԱԺ-ում, պարզվում է, կան նաև ԼՕՌ մասնագետներ, ավելին՝ ականջի հարցում խիստ մասնագիտացած։ Հետաքրքիր է, թե նրանցից որ կտորը կմնա, եթե “Հանրապետականը” որոշի իր ձեռքը քաշել այդ ուժերի վրայից։  Իրականում միշտ իրենց թիկունքում երևացող ականջներից կոմպլեքսավորվող Նաիրա Զոհրաբյանի մտքի թռիչքը ականջներից այն կողմ չի անցնում։ Մոռացել են, որ ականջ քաշողն էլ, կոսմետիկ վիրահատությամբ կերպարանափոխության հեղինակն էլ […]

Այսօր 20.14-ին կմեկնարկեն Սոչիի Օլիմպիական խաղերը/վիդեո/

Այսօր ժամը 20.14-ին կսկսվի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակից երկրների թիվը 88-ն է: Հանդիսությանը ներկա կլինեն մոտ 60 երկրների ղեկավարներ, որոնց թվում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն 4 մարզիկներ: Արդեն իսկ անցկացվել է բացման արարողության գլխավոր փորձը: Տեսանյութում ներկայացվում է հրավառության փորձը, որը տեւում է մոտ 7 րոպե:

”Արդյոք դա իրենց պատի՞վ բերում է”

ՍԴ-ի՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ Կենտրոնական բանկը հանդես է եկել հորդորով՝ ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը: […]

Վերջապես եղանակը կտաքանա

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը ասել է, որ հարավից Հայաստանի տարածք են թափանցում տաք հոսանքներ: Ըստ բանախոսի` երկու օր է` ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, ինչը կշարունակվի մինչեւ փետրվարի 12-ը՝ բարձրանալով օրական մեկից երկու աստիճան: Բանախոսը, սակայն, նշել է, որ Արարատյան դաշտավայրում […]

Ա. Բաղդասարյանի նամակը` Պատրուշեւին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի հետ կապված նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Ներկայացնում ենք նամակը` Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Դիմում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունների հարցի կապակցությամբ: Նախ եւ առաջ նշեմ, որ մենք ըմբռնումով ենք մոտենում […]

Հայրը սեռական ոտնձգություններ է կատարել անչափահաս դստեր վրա

Արխանգելսկում 35-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար: Նախաքննության տվյալներով` 2012-2013 թվականների ընթացքում կասկածյալը բազմիցս սեռական ոտնձգություններ է կատարել իր 10-ամյա դստեր նկատմամբ: Երբ երեխայի մայրն իմացել է այդ մասին, անմիջապես ոստիկանություն է դիմել: Դեպքի մանրամասները ճշտվում են:

”Մեծանաս, աղջիկ ես դառնալու. ուսուցիչը` Շանթ Հարությունյանի որդուն” /վիդեո/

Նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանն այսօր ասուլիսում մանրամասն ներկայացրեց իր որդու հետ կապված իրավիճակը: Ըստ Բադալյանի` որդուն` 15-ամյա Շահեն Հարությունյանին  թիվ 139 դպրոցի ուսուցիչները, մասնավորապես ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանն ծաղր ու ծանակի է ենթարկում: ”Նրան ասում են, որ մեծամաս աղջիկ ես դառնալու, եղունգներդ ես երկարեցնելու, մազերդ և այլն”,-պատմեց կինը: Ապա […]

Մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով. Հայաստանում վերջին տարիներին մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, մասնավորապես` տպավորիչ են մանկական եւ մայրական մահացության ցուցանիշների նվազեցման միտումների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես, մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը (19.2/100000 ծնունդից) 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ (23.2/100000 ծնունդից) նվազել է 17%-ով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին […]

Սերժ Սարգսյանը կպատվի՞

ԲՀԿ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը համագումարի մասին այլ հարցերի չպատասխանեց, ասաց, որ կազմակերպչական հարցերով չի զբաղվում: Այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կլինի՞ ԲՀԿ-ի համագումարին, Զոհրաբյանը պատասխանեց` տեղյակ չեմ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի