07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2014

”…и тебя вылечат”

”Ծիծաղելի է, երբ Մայդանում իրենց երկրի ազատության ու արժանապատվության համար պայքարող ուկրաինացիներին ռուս ու ռուսամետ ճորտասերները մեղադրում են շահախնդրության ու դրսից փող ստանալու համար: Այո, շահը ակնհայտ է, նրանք չեն էլ թաքցնում մարդավարի ապրելու իրենց շահախնդրությունը, իսկ փողը հենց Ռուսաստանն է վճարում. չէ որ 15 միլիարդ դոլար Կիեւին ինքը՝ պրն Պուտինն է խոստացել, գազի գինն […]

Դհոլ, ԱԱԽՔ, համասեռամոլ՝ ատելություն սերմանող բառեր /վիդեո/

Դհոլ, ԱԱԽՔ, հանցագործ եւ նմանատիպ բառեր դիտարկվում են վիրավորական եւ ատելություն սերմանող: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Աննա Ալոյանը: Կոմիտեն անցած տարի դիտարկել է 9 լրատվամիջոցի աշխատանքը՝ պարզելու ատելության խոսքի դրսեւորումները: “Ատելություն սերմանող են նաեւ մականունները, ինչպես նաեւ համասեռամոլ բառը: Ընդհանրապես պիտի խուսափել նման բառերից”,-ասաց փորձագետը: Հաշմանդամ բառը չի […]

Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։ Հատկանշական է, որ նման հանդիպման […]

Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական […]

Փնտրեք, սպասեք ու հավատացեք

”Մարդը հետաքրքիր երևույթ է… երբ մի բան չես տեսել, փորձում ես ապացուցել, որ այն չկա ու դա անում ես շատ խելացի դեմքով ու խելացի փաստարկներով: Ովքեր են ասում, որ Աստված չկա՞ նրանք, ովքեր չեն տեսել կամ պարզապես չեն նկատել Աստծո հրաշքն իրենց կյանքում…. Ովքեր իրական սեր չեն ապրել, պատրաստ են միշտ վիճել, որ սերը միայն […]

Զուրաբյանի ու Մանուկյանի տարբերությունն` ըստ Գրիգորիչի

”Միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը հարց կառաջադրի ու ոտքի վրա բոլորը պիտի աշխատեն”,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ ամփոփելով անցած քառօրյայի աշխատանքները: Նրա խոսքով`չի բացառվում, որ կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը հասարակությանը տեղյակ կպահի հասարակությանը հուզող խնդիրները: ”Հենց այնպես հանձնաժողովներ չի կարելի ստեղծել: Եթե դա պահանջ դառնա, կստեղծվի: […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 7–ին` ժամը  17:30–ի  դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները  բաց են:                                                            ՀՀ  տրանսպորտիևկապինախարարության  լրատվական  ծառայություն

“Պահպանակի” գործով դատական նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ  այսօր՝ փետրվարի 7-ին պիտի սկսվեր 29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:  Նա, ըստ մեղադրանքի, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական […]

Անգելա Մերկելն այլեւս գերմանացիների ամենասիրելի քաղաքական գործիչը չէ

ARD հեռուստաալիքի հարցման արդյունքներով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլեւս ամենասիրելի քաղաքական գործիչը չէ երկրում, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մերկելը երկրորդ տեղն է գրավել` առաջին տեղը զիջելով երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Վերջին երկու տարիների ընթացքում Մերկելը միշտ առաջին տեղն էր զբաղեցնում հեռուստաընկերության հարցումների արդյունքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի