18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Զարուհին հույսը դրել է թուրք ու ազերի պատգամավորների վրա. Իրավունք

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝  ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակ­ցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ, ովքեր համաձայնել են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հենց առաջին նիստի ժամանակ բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը: Քանի որ ԱԺ ՛՛Ժառան­գություն՛՛ խմբակցությունում պրակտի­կորեն մարդ չի մնացել, ՛՛Իրավունքը՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛լռիկ-մնջիկ՛՛ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից  փորձեց պարզել, թե՞ այդ ԵԽԽՎ տասը պատգամավորներից […]

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդի՛՛ իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչ­պես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների ՛՛ցուցակում՛՛: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Երվանդ Զախարյանը վատառողջ է

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը վատառողջ է: Սա է պատճառը, որ նա այսօր՝ հունվարի 17-ին չեկավ նախապես հայտարարված ասուլիսին: Համենայնդեպս, այսպես պատճառաբանվեց: Նրա փոխարեն անցնող տարին ամփոփեց եւ եկող տարվա գերակա խնդիրները ներկայացրեց  տեղակալ Արամ Մուսայանը: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճի օրերին որոշ պաշտոնյաներ կառավարության նիստին չեն ներկայանում: […]

Ով է ծեծել Վարդան Ղուկասյանին. Իրատես de facto

Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս Իրատես de facto-ի հետ զրույցում հերքեց: Այս առնչությամբ Գյումրու թերթի աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում: Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է: Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձ­րաստիճան ղեկավարության միջև […]

Աշոտյանը առաջարկում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:  Խոսքը հնարավոր […]

Շինանյութի Սերոժի եգիպտական արկածները. Հրապարակ

Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարա­կի ճանապարհին կառուցած իր ՛՛էրմիտաժով՛՛, ամանորն այս տարի որոշել էր անց­կացնել Կարմիի ծովի ափին’ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում: Նա իր պատգամավոր փեսայի’ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս եւ հանգրվանել ՛՛Նովոտել՛՛ հյուրանոցային համալիրում: ՛՛Հրապարակի՛՛ աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ […]

ԼՂ հաջորդ նախագահը Քոչարյանի սրտով է. Հրապարակ

Իշխանական կուլիսներում արդեն իսկ որոշում կա, որ ԼՂ հաջորդ նախագահը կլինի այս օրերին Սերժ Սարգսյանի հետ Սեուլում գտնվող ԼՂ նախ­կին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն ի դեպ մշտապես եղել է Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կապող օղակը: Վերջին զարգացումներից հետո այդ ՛՛կամուր­ջը կպահպանվի՛՛, թե ոչ՝ մեր աղբյուրները դժ­վարացան ասել, սակայն Արկադի Ղուկասյանի ԼՂ նախագահ դառնալու հեռանկարը Ռոբերտ […]

Քոչարյանը ժողովրդի մուխը հանեց. Ժամանակ

Հյուսիսային պո­ղոտայի նախկին բնակիչները երեկ կրկին կառավարու­թյան շենքի մոտ էին եւ պահանջում էին տասը տարի առաջ կորցրած բնակարանների գումարները: Նախկին բնակիչները ՛՛Ժամա­նակին՛՛ ասացին, որ իիենց տները կորցրել են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տա­րիներին, եւ հիմա Ռ. Քոչարյանն իրավունք չունի խոսելու, երբ ամ­բողջ Կենտրոնի ժողովրդի մուխը հանեց, բոլորի թեւից բռնեց, հա­նեց դուրս, էէլիտար շենքեր կա­ռուցեց, որտեղ […]

Երբ կթանկանա տրանսպորտը. Ժամանակ

Տրանսպորտի թանկացման հարցը քաղաքապետարանի օրակարգում է: ՛՛Ժամանակի՛՛ աղբյուրների փոխանցմամբ մայրաքաղաքային տրանս­պորտը չի թանկանա մինչեւ գարուն: Այժմ քաղաքապետարանում սպասում են դրսից հրավիրված ընկերության ու­սումնասիրության արդյունքներին՝         մայրաքաղաքային տրանսպորտի իրավիճակի վե­րաբերյալ: Նշենք, որ որոշ եր­թուղիներ սկսել են շատ վատ աշխատել, հատկապես’ երեկո­յան ժամերին, սակայն քաղաքապետարանը որեւէ քայլ չի ձեռնարկում իր կողմից հայտա­րարված մրցույթները շահած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի