14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շինանյութի Սերոժի եգիպտական արկածները. Հրապարակ

Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարա­կի ճանապարհին կառուցած իր ՛՛էրմիտաժով՛՛, ամանորն այս տարի որոշել էր անց­կացնել Կարմիի ծովի ափին’ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում: Նա իր պատգամավոր փեսայի’ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս եւ հանգրվանել ՛՛Նովոտել՛՛ հյուրանոցային համալիրում:

՛՛Հրապարակի՛՛ աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ հյուրանոցի նախասրահում, որտեղ հայերի խումբն անասելի աղմուկ է բարձրացրած եղել, իսկ մեծ փորերով մի խումբ տղամար­դիկ հյուրանոցի մենեջերին ուղղակի տեռորի են ենթարկել: Երկար-բարակ բանակցու­թյուններից հետո հայերին տեղավորել են, ապա հյուրանոցի մենեջերը մեր հայրենակցին պատմել է, որ ՛՛այս հայերն՛՛ ամեն տա­րի գալիս են Եգիպտոս’ սովորաբար ամենաէժան համարների համար նախապես վճարած, բայց հասնելուն պես այնպիսի աղ­մուկ են բարձրացնում, այնքան են վիճում ու բողոքում, որ տեղավորում ենք ամենաթանկ համարներում: Նրանք, որպես կանոն, շր­ջում են թափորով, ՛՛սպարտիվկաներով՛՛, այլագգիների հետ չեն շփվում, Նոր տարվա գիշերն էլ շամպայնները բացում են եւ մեծ աղմուկով ազդարարում տարեմուտը 2 ժամ ավելի շուտ, քան Եգիպտոսում է գալիս: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ