06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2014

Հիմա էլ գետնանցումնե՞րը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը։ Սակայն այդ գետնանցումներում տարածքներ վարձակալող միջին եւ մանր բիզնեսով զբաղվող մեր համաքաղաքացիները դեռեւս տեղյակ չէին վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափի վերանայման մասին լուրերին, իսկ մետրոյի “Բարեկամություն” կայարանի գետնուղու աշխատակիցները նաեւ չեն հավատում, որ նման […]

Ի՞նչու չկա “Ազգ”-ը. Հրապարակ

“Ազգ” օրաթերթի  գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե թերթը փակվելլ է պարզաբանեց, որ այն ժամանակավորապես չի տպագրվում:  “Տպարանին մեծ պարտքեր ունենք, այդ իսկ պատճառով լույս չենք տեսնում: Հունվարի 21-ի օրվա երկրորդ կեսին պարզ կլինի՝ թերթը շարունակելո՞ւ է տպագրվել, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ մինչ այդ տպարանի պարտքը մարած կլինենք”։ Մանրամասները […]

Նախարարը դիմել է դատախազություն. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխ. դատախազություն: Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում “ատկատների” չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում եւ հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի