06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2014

Իմ գեղեցիկ ոտքերը դրա համար չեմ խնամել, պեդիկյուր արել …

”Ապոլիտիկա” հաղորդման վարող Գոհար Հայրապետյանը Facebook-յան հանրագրում գրել է. ”Հուսանք, որ Ձիու տարում վերջապես պարզ կդառնա՝ ով ջիգիթ է, ով՝ չոբան: Թե չէ հոգնել ենք դատարկ լոլոներից, գեղեցիկ փաթեթավորված ստերից ու ջիգիթների գլխարկ հագած անգրագետ չոբաններից: Նախանշաններին հավատացող հայերը հույսով սպասում էին, որ Կապույտ նժույգն իր բաշի վրա հաջողություն և երջանկություն կբերի, սմբակներով կթակի դռները ու […]

Կադրային փոփոխություններ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը ղեկավարվելով ”Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով և Պալատի նախագահի 17.12.2013թ. […]

Նախագահի կարծիքով` հանցավորության աճի պատճառը սերիալներն են

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում հանցավորության բարձր մակարդակին նպաստում են հեռուստասերիալները, գրում է РИАНовости–ն:  Նախագահն ասել է, որ հեռուստաալիքները ողողված են սերիալներով, որտեղ գլխավոր հերոսները սպանում են մարդկանց, բայց միեւնույն ժամանակ ներկայացվում որպես գլխավոր հերոսներ։ Մադուրոն նշել է, որ բազմաթիվ սերիալներ հրահրում են բռնություն եւ ատելություն, եւ դրան պետք է վերջ տալ։ […]

Զարուհին հույսը դրել է թուրք ու ազերի պատգամավորների վրա. Իրավունք

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝  ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակ­ցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ, ովքեր համաձայնել են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հենց առաջին նիստի ժամանակ բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը: Քանի որ ԱԺ ՛՛Ժառան­գություն՛՛ խմբակցությունում պրակտի­կորեն մարդ չի մնացել, ՛՛Իրավունքը՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛լռիկ-մնջիկ՛՛ խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից  փորձեց պարզել, թե՞ այդ ԵԽԽՎ տասը պատգամավորներից […]

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդի՛՛ իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել: Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչ­պես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների ՛՛ցուցակում՛՛: Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Երվանդ Զախարյանը վատառողջ է

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը վատառողջ է: Սա է պատճառը, որ նա այսօր՝ հունվարի 17-ին չեկավ նախապես հայտարարված ասուլիսին: Համենայնդեպս, այսպես պատճառաբանվեց: Նրա փոխարեն անցնող տարին ամփոփեց եւ եկող տարվա գերակա խնդիրները ներկայացրեց  տեղակալ Արամ Մուսայանը: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճի օրերին որոշ պաշտոնյաներ կառավարության նիստին չեն ներկայանում: […]

Ով է ծեծել Վարդան Ղուկասյանին. Իրատես de facto

Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս Իրատես de facto-ի հետ զրույցում հերքեց: Այս առնչությամբ Գյումրու թերթի աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում: Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է: Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձ­րաստիճան ղեկավարության միջև […]

Աշոտյանը առաջարկում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:  Խոսքը հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի