Մովսիսյանի գոլը 3-րդն է /վիդեո/

Ռուսական chempionat.com կայքը որոշել է Ռուսաստանի առաջնության լավագույն գոլերի տասնյակը: Ցուցակում ընդգրկվել է նաեւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գնդակներից մեկը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Այդ գնդակը Մովսիսյանը խփել է առաջնության 4-րդ տուրում Կրասնոդարի ՛՛Կուբանի՛՛ դարպասը: Հանդիպմանը Մովսիսյանը մասնակցեց միայն վերջնամասում, բայց դա էլ բավարար էր հայ հարձակվողին իր թիմին պարտությունից փրկելու համար: […]