Ինչու է աշխատանքից ազատվել Տրանսպորտի փոխնախարարը. Հրապարակ
Տրանսպորտի այլեւս նախկին փոխնախարար եւ Գագիկ Բեգլարյանի հետ ազգակցական որեւէ կապով չկապվող Հրանտ Բեգլարյանի պաշտոնաթողությունն անակնկալ էր: Լավատեղյակները պնդում են, որ Բեգլարյաններն աշխատել են հաշտ-համերաշխ, համենայնդեպս, արտաքուստ կոնֆլիկտ չեն ունեցել միմյանց հետ: Հրանտ Բեգլարյանը ՛՛Մետրոշինվերանորոգում՛՛ ՓԲԸ երեք հիմնադիրներից մեկն է, նրա ազատման շրջանառվող վարկածներից մեկն էլ Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերացումների հետ է կապված: Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել, որից հետո հենց փոխնախարար Հրանտ Բեգլարյանը հայտարարեց, որ իրենք վերահսկում են իրավիճակը, եւ պատասխանատու երկու ընկերություններին թերացումներն ուղղելու մեկ ամիս ժամանակ է տրվել:
Ի դեպ, ՛՛Հրապարակը՛՛ հիշեցնում է, որ 2007-ի աշնանը չհաջողված մահափորձ էր իրականացվել Հրանտ Բեգլարյանի դեմ: Սակայն մոտիվը ոչ թե վերջինիս պաշտոնական դիրքն է եղել, այլ’ բիզնեսը, ենթադրաբար, ՛՛Մետրոշինվերանորոգում՛՛ ՓԲԸ-ի մասով՞
Թերթի հեր զրույցում մի քանի հարցի, նա պատասխանել է: Վստահեցրել է, որ իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից եւ տեղյակ չէ, թե ով է իրեն փոխարինել: ՛՛Բացարձակ կոնֆլիկտ չեմ ունեցել նախարարի հետ՛՛,- պնդեց Բեգլարյանը: Իսկ ՎՊ բացահայտումները, ըստ նրա, որեւէ կերպ չեն կարող իր պաշտոնանկության պատճառ լինել, որովհետեւ դա իր ոլորտին չվերաբերող հարց է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: