08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Ոստիկանությունը պարզաբանում է

Դեկտեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցներ  հրապարակել են «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են ոստիկանության գործողությունները»  վերնագրով հայտարարություն, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես […]

Արտահերթ նիստ կլինի

Կառավարությունը կդիմի ԱԺ նախագահին՝ արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ դիմելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 10-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Վարչապետը նշեց, որ օրակարգում կլինեն այն մի շարք նախագծերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունվել, ինչպես նաև ՀՀ 2014թ-ի բյուջեն:

Պատգամավորը սպանվել է գլխին կրակոցից

Նախօրեին երեկոյան Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձեի քաղխորհրդի պատգամավորը սպանվել է գլխին արձակած կրակոցից, գրում է  РИАНовости–ն: “Երեկ, դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձե քաղաքում սպանվել է քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Պոլյակովը, ով նաեւ տեղական հիմնարկություններից մեկի ղեկավարն էր”, -ասվում է հաղորդագրության մեջ: Պատգամավորը սպանվել է հրազենային վնասվածքից, որը նրան հասցվել է գլխի հատվածում: Միջադեպի […]

Մուկուչյանը ընտրական գործընթացի բարելավում է արձանագրում/վիդեո/

  Հայաստանում 2012թ-ի Ազգային ժողովի եւ 2013թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած  միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման նպատակով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է եռօրյա քննարկում: Առաջին օրը մասնակիցները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժոողովն էլ մոտ երկու տասնյակ […]

Նախագահի աշխաավարձը կկրկնապատկվի

Վրաստանի նորընտիր նախագահի աշխաավարձը կրկնապատկվում է: Հիմա նա ամսական 4500 լարիի փոխարեն ստանալու է 9000 լարի /մոտ 5300 դոլար: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գրում է գրում է Грузия Online-ը: Ի տարբերություն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի համար աշխատավարձը կլինի եկամտի միակ աղբյուրը:

Մարտի են նետվել /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Կանանց ձեռնարկատիրության 2-րդ Ազգային կոնֆերանսը “Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ-ում թեմայով: Կոնֆերանսում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը: Քննարկմանը իրենց առաջարկություններով մասնակցեցին նաև հասարակական-քաղաքական դաշտում հաստատված կանայք: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորեց կանանց դերը բիզնեսի ծաղկման բազմաթիվ բնագավառներում, նա […]

Մերկացել են` ի պաշտպանություն կենդանիների /վիդեո, 18+/

Բարսելոնայում 50 մարդ մերկացել է՝ ի պաշտպանություն կենդանիների ակցիայի շրջանակներում:  հասարակական կազմակերպության անդամները իրենց բողոքն են արտահայտել ըդդեմ կենդանիների մորթուց մուշտակներ կարելու: Տեսանյութը` այստեղ  

Հայաստանին անպայման հաղթանակ է անհրաժեշտ

Այսօր Անթալիայում կավարտվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականին դժվար փորձություն է սպասվում: Հայաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինայի հավաքականն է, որը պայքարում է չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար: Ուկրաինացիները առաջատար Ռուսաստանի հավաքականին զիջում են ընդամենը մեկ միավոր եւ ամեն ինչ անելու են հաղթանակի համար: Գործող չեմպիոն Հայաստանի հավաքականին էլ հաղթանակն անհրաժեշտ է մրցանակային եռյակում հայտնվելու համար: […]

Սա դատ է, թե սամասուդ. Բագրատյանը գողացե՞լ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան հնրագրում տեղեկացրել է. ՛՛Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։ Հիշեցնեմ, որ համաձայն տիկին Հովսեփյանի որոշման ես գողացել եմ ոմն Մանե Հակոբյանի գիտության ծրագիրը։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի