07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մուկուչյանը ընտրական գործընթացի բարելավում է արձանագրում/վիդեո/

 

Հայաստանում 2012թ-ի Ազգային ժողովի եւ 2013թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած  միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման նպատակով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է եռօրյա քննարկում: Առաջին օրը մասնակիցները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժոողովն էլ մոտ երկու տասնյակ առաջարկություններ ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի փոփոխվի Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, դրանք վերաբերում են թանաքներին, դրոշամակնիքներին, նույնականացման քարտերին:

“Հունվարից նույնականցման քարտերը գործածության մեջ են: Քաղաքացին իրավունք պիտի ունենա քվեարկելու նաեւ դրանցով”,-ասաց Մուկուչյանը՝ նշելով, որ գնալով Հայաստանում ընտրական գործընթացը բարելավում է:

ԿԸՀ նախագահի անհրաժեշտություն չի տեսնում հանձնաժողովների կողմից տեսագրելը, քանի որ օրենքը թույլ է տալիս վստահված անձանց, լրագրողներին տեսաձայնագրել ամբողջ ընթացքը:

ԿԸՀ նախագահի զրույցի հետաքրքիր այլ մանրամասները տեսանյութում:

Ավելացնենք, որ վաղը քննարկմանը կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, իսկ շաբաթ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ