09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Երբ խիստ տարբեր ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը /ֆոտո/

Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անելու մասին: Նա ասել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով, երբ խիստ տարբեր ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ անցկացնելը լավագույն ելքն է, գրում է INTERFAX.RU-ն:  Ըստ տեղի օրենքների` նոր ընտրությունները տեղի կունենան 60 օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ ներկայիս կառավարությունը […]

Անհավանական վրիպում /վիդեո/

Հանգստյան օրերին Իսպանիայում տեղի ունեցավ գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Երկրի չեմպիոն ՛՛Բարսելոնան՛՛ հյուրընկալվել էր ցածր լիգաներից մեկում հանդես եկող ՛՛Կարտախենային՛՛:  Հանդիպման ընթացքում հյուրերի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը անհավանական դիրքից վրիպեց: Նա չկարողացավ դատարկ դարպասը գրավել մի քանի մետրից: Այնուամենայնիվ, դա չխանգարեց ՛՛Բարսելոնային՛՛ խոշոր հաշվով հաղթանակ տոնել եւ ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը:

Մեռնեմ օրենքին. դիմում են Սերժ Սարգսյանին

Սայաթ-Նովա 10 հասցեում ընթացող շինարարությունը արդեն մի քանի ամիս “բան ու գործից” կտրել է հարակից 5 շենքերի բնակիչներին: Բնակիչները դեմ են նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցմանը: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում շենքի բնակիչներ՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ալբերտ Սարգսյանը և բնակիչների փաստաբան՝ Ալբերտ Կանդալյանը ներկայացրին խնդիրն ամբողջությամբ և խոսեցին իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին. […]

ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները դարձան ՌՈՒՍԱԼ-ի բաժնետերեր

ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները դարձան ՌՈՒՍԱԼ-ի բաժնետերերԵրևան, 9 դեկտեմբերի 2013 թ. – Ալյումինի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության (UC RUSAL) կազմի մեջ մտնող ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի 3 աշխատակից դարձան ընկերության բաժնետերեր: Արտադրական համակարգի ներդրման գործում ակտիվ աշխատանքի համար նրանց խրախուսեցին ՌՈՒՍԱԼ-ի բաժնետոմսերի փաթեթներով: Ընկերությունը մշակել է երկարատև պարգևատրման Ծրագիր, որն ուղղված է աշխատակիցների հավելյալ խրախուսմանը, նրանց շահագրգռության բարձրացմանը, գործատուների հաջողությունը […]

Եւ ամենակարեւորը

Ներկայումս տեղի ունեցող ներհամակարգային գործընթացների դինամիկան կարող է  իսնտիտուցիոնալ առումով որոշակի փոփոխությունների ենթարկվել: Բանն այն է, որ արդեն սկսվել է ինֆորմացիա պտտվել, թե Օսկանյանը նպատակ ունի դուրս գալ ԲՀԿ-ից ու նոր քաղաքական կուսակցությամբ մտնել ասպարեզ: Սա կարող է սոցիալ-քաղաքական հարաբերությունների նոր մոդելյացիա ապահովել, նույնիսկ փոխել ուժերի հավասարակշռությունը՝ կախված նրա ներքաղաքական դիրքավորումներից: Եթե այդպիսի բան լինի, […]

Կիեւի պատասխանը Վլադիմիր Պուտինին

”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Այսօր Կիեւում Վլ. Լենինի արձանի տապալումը ամենեւին էմոցիոնալ, կատաղության, զայրույթի կամ հակառուսականության քայլ չէր: Ուկրաինացիները այդ կերպ շատ սիմվոլիկ հակադարձում են Կրեմլի նեոծավալապաշտական նկրտումներին. հատուկ են տապալել մի մարդու արձան, որի ստեղծած ԽՍՀՄ-ի փլուզումը Վլադիմիր Պուտինը տարիներ առաջ համարեց 20-րդ դարի ”հումանիտար մեծ աղետն” ու […]

Եվրոպական չափանիշներով ամենաթանկ գազն ենք սպառում

”Գազի գների մասին վերջին օրերին կուտակված տեղեկատվությունը զարմանք է հարուցում։ Գազպրոմ ընկերության ղեկավար Ա.Միլլերը վերջերս Երևանում հայտարարեց, Հայաստանը հետայսու գազը կստանա ՌԴ ներքին գներով, ՌԴ Նախագահ Վ.Պուտինը նշեց, որ տեսեք երոպայում մեր գազը սպառում են 500 դոլարով։ ՀՀ էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը հպարտությամմբ նշեց, որ Հայաստանը գազը ստանում է 189 դոլարով, իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, […]

Կիեւը չի հանգստանում. ջարդել են Լենինի արձանը /ֆոտո/

Մի խումբ անհայտ մարդիկ Կիեւում ջարդել են Լենինի արձանը, գրում է “Интерфакс”-ը: Ոստիկանությունից ասել են, որ անհայտ անձինք դիմակներով են եղել: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են եղել արձանը ջարդողները: Դեպքի առթիվ Ուկրինաիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ռոնալդինյոյի հրաշք գոլը տուգանայինից /վիդեո/

Բրազիլիայի առաջնության վերջին տուրում ՛՛Ատլետիկո Մինեյրոն՛՛ սեփական հարկի տակ ընդունել էր ՛՛Վիտորիային՛՛: Առաջին խաղակեսի վերջնամասում ՛՛Ոսկե գնդակի՛՛ կրկնակի դափնեկիր Ռոնալդինյոն կրկին հիշեցրել է իր մասին՝ ֆանտաստիկ հարվածով գրավելով հյուրերի դարպասը: Նշենք, որ տուգանային հարվածներից սա Ռոնալդինյոյի 63-րդ գոլն էր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված