28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները դարձան ՌՈՒՍԱԼ-ի բաժնետերեր

ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցները դարձան ՌՈՒՍԱԼ-ի բաժնետերերԵրևան, 9 դեկտեմբերի 2013 թ. – Ալյումինի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի` ՌՈՒՍԱԼ միացյալ ընկերության (UC RUSAL) կազմի մեջ մտնող ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի 3 աշխատակից դարձան ընկերության բաժնետերեր:

Արտադրական համակարգի ներդրման գործում ակտիվ աշխատանքի համար նրանց խրախուսեցին ՌՈՒՍԱԼ-ի բաժնետոմսերի փաթեթներով: Ընկերությունը մշակել է երկարատև պարգևատրման Ծրագիր, որն ուղղված է աշխատակիցների հավելյալ խրախուսմանը, նրանց շահագրգռության բարձրացմանը, գործատուների հաջողությունը աշխատակիցների միջև բաժանելուն և աշխատողների ու բաժնետերերի շահի համակշռմանը: 

ԱՐՄԵՆԱԼ-ի կողմից ծրագրի մասնակիցների կազմում են ընդգրկված տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտեմ Անդրիասյանը, տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարևը և Արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, որոնք էլ դարձան ՌՈՒՍԱԼ-ի պարգևատրման բաժնետոմսերի տերերը:Հայ բաժնետերերին դրանք հանձնեց ՌՈՒՍԱԼ ՄԸ արտադրության զարգացման գծով տնօրեն Դմիտրի Բոնդարենկոն:

Նոր սեփականատերերի անուններն գրանցվեցին ընկերության հաշվեցանկի մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում:Տեղեկություն ընկերության մասին ՌՈՒՍԱԼ (www.rusal.ru) – ալյումինի համաշխարհային արտադրության առաջատար: 2012 թ. ընկերությանը բաժին էր ընկնում ալյումինի համաշխարհային արտադրության 9% և կավահողի` 8%: Ընկերությունում աշխատում է 70.000 մարդ:

ՌՈՒՍԱԼ-ը ներկացացված է աշխարհի 19 երկրներում և 5 մայրցամաքներում: Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է գերազանցապես Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավարևելայն Ասիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Կորեայի շուկաներում: ՌՈՒՍԱԼ-ի սովորական բաժնետոմսերը առքուվաճառքի են Հոնկոնգի ֆոնդային բորսայում (առևտրային ինդեքսը 486):

Գլոբալ դեպոզիտային բաժնետոմսերը, որոնք ՌՈԻՍԱԼ-ի սովորական բաժետոմսերն են ներկայացնում, առքուվաճառքի են Փարիզի NYSE Euronext բորսայի մասնագիտական հարթակում (S հավելվածի համաձայն` առևտրային կոդը RUSAL է, համաձայն 144A կանոնի` առևտրային կոդը` RUAL). Ռուսաստանյան դեպոզիտային թղթերը, որոնք թողարկված են ընկերության բաժնետոմսերի հաշվին, առքուվաճառքի են Մոսկվայի բորսայում (առևտրային կոդը`RUALR/RUALRS): 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ