06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երբ խիստ տարբեր ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը /ֆոտո/

Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անելու մասին: Նա ասել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով, երբ խիստ տարբեր ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրություններ անցկացնելը լավագույն ելքն է, գրում է INTERFAX.RU-ն: 

Ըստ տեղի օրենքների` նոր ընտրությունները տեղի կունենան 60 օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ ներկայիս կառավարությունը կհամարվի ժամանակավոր:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Բանկոկում բազմահազարավոր մարդիկ ցույցեր էին անում` պահանջելով փոխել կառավարությունը ժողովրդական խորհրդով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ