09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Բողոք-դիմումներ ընտրական հանձնաժողովները չեն ստացել

2013թ. դեկտեմբերի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թվով 14 համայնքներից 11-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 6-ում` ավագանու անդամի ընտրություններ: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր` դեկտեմբերի 9-ին […]

Երկրպագուն թիմի պարտությունից հետո ինքնասպան է եղել

՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ 23-ամյա երկրպագու Ջոն Ջիմի Մաչարիան, ով ապրում է Քենիայում ինքնասպան է եղել Նայրոբիում: Ինքնասպանության պատճառ է հանդիսացել այն փաստը, որ իր սիրելի ակումբը՝ ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛ հերթական պարտությունն է կրել: Երիտասարդը նետվել է 7-րդ հարկից՝ ասելով, ընկերներին, որ այլեւս չի կարող տանել իր թիմի պարտությունները: Չնայած ակնհայտ փաստերին՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ վերջնականապես պարզելու […]

Փորձել են պայթեցնել Թուրքիայի իշխող կուսակցության վարչության շենքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Դիարբեքիրի նահանգային վարչության շենքի վրա երեկ գիշեր` տեղական ժամանակով 22:00-ին անհայտ անձիք 2 ինքնաշեն ռումբ են նետել, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական «Սաբահ» թերթի` պայթյունի հետևանքով կուսակցության վարչության շենքի հարևանությամբ գտնվող կահույքի պատուհանները կոտրվել են: Շենքում այդ ժամին ոչ մի աշխատակից չի եղել: Տուժածներ չկան: Մեղավորներին գտնելու համար տարվում […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 9– ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝  Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:   Ավտոճանապարհների զգալի մասում՝  Թալինի, Ապարանի,Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման աշխատանքներ։   Հանրապետության միջպետական […]

“Դեմոկրատիան պահանջում է հաշվի նստել”/վիդեո/

ՀՀ գլխավոր Մարքսիստ Դավիթ Հակոբյանը չնայած Մաքսային միության գլխավոր ջատագովներից է, սակայն նրան դուր չի գալիս ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: “Ես սլավոնական գեոքաղաքական օրբիտայում Հայաստանի դերն ու նշանակությունը կանխագուշակել եմ դեռևս 99 թվականի մայիսի 18-ին : Բայց դեմոկրատիան պահանջում է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ և ռեֆերենդում անել, որպիսի հանգիստ խղճով […]

Նորոգվում են Երևանի մշակութային օջախները

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում  ավարտվել են թվով  16  գրադարանների   շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Այսպիսով, ամբողջությամբ  լուծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության  բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով տեղային ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտվել են ծրագրով  նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների  շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացն ավարտվել է […]

Արտաքին աշխարհի հետ կապը խզվում է. Սիրիայում անջատել են հեռախոսակապն ու ինտերնետը

Այսօր առավոտվանից Սիրիայում անջատել են ինտերնետն ու հեռախոսակապը, գրում է Газета.Ru-ն: Ըստ տեղական հեռուստաընկերությունների` համացանցի անջատման պատճառը եղել է լարերի հետ կապված խնդիրը: Իսկ թե ինչու են անջատել հեռախոսակապը, անհայտ է: Սակայն առավել հավանական է, որ արտաքին աշխարհի հետ կապի խաթարումը եղել է ուժային կառույցների եւ ընդդիմադիրների բախումը:

Սերժ Սարգսյանը կհեռանա՞. Գրիգորիչը` Նիկոլին

”Գլուխ է գովացել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով պատգամավոր, ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հայտարարեց, որ իրենք հասնելու են նրան, որ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները զրկվեն իշխանությունից: Հարցրինք` ինչպես է վերաբերում քաղաքական դաշտում նոր շարժման ծննդին. ”Գաղափարն այն միակ գաղափարն է, որ բոլոր քաղաքական ուժերն […]

Նորակոչիկները իրենց ծառայության վայրն ընտրեցին վիճակահանությամբ. նրանց արգելվեց հեռախոսով հաղորդակցվել /ֆոտո, վիդեո/

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, այսօր լրագրողները եղան կենտրոնական հանրապետական հավաքակայանում՝ հետեւելու զորակոչի ընթացքին: Առաջին անգամ 2013թ. ձմեռային զորակչոին՝ նորակոչիկներն իրենց ծառայության վայրը ընտրում են վիճակահանությամբ: ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի խոսքով, վիճակահանության վերաբերյալ մինչ օրս թեթևակի բողոք էլ չկա: Բոլորը թերեւս գոհ են: Վիճակահանությունը իրականցվում է ծնողների ներկայությամբ: “Աշխատում ենք, որպեսզի առողջական խնդիրներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված