04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2013

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. –ի բյուջեն

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել  Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան  քաղաքի 2014  թվականի  բյուջեի  նախագիծը  կազմվել  է “Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին”  և  “Երևան  քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին”  ՀՀ  օրենքների  պահանջներին  համապատասխան,  որի  ձևավորման  հիմքում  ընկած  են  […]

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Սիրիայի պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին դադարեցնել պատերազմը: Նա դա արել է այսօր` սուրբ ծննդյան ուղերձի շրջանակներում, գրում է  Газета.Ru-ն:  Նա ասել է, որ “պատերազմն արդեն շատ ճակատագրեր է խեղել” եւ կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային: 

Վարդան Մինասյանը խոսել է հավաքականից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հերթական անգամ խոսել է հավաքականից հեռանալու պատճառների մասին: ՛՛Հուսով եմ, խաղացողները ըմբռնումով են մոտեցել իմ որոշմանը: Ես դա արել եմ իմ ապագայի համար: Ակումբում մարզիչը կարող է սխալվել, իսկ հետո ուղղել իր սխալները: Դա կատարելության հասնելու ճանապարհ է: Իսկ ահա հավաքականում սխալվել չի կարելի: Հվաքականում պետք է […]

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի […]

“Ժառանգություն”-ը գո՞հ է

 “Ժառանգություն”  կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ”  փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին”  հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:   Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի […]

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը ամփոփեց…

  Ավելի քան երկու տասնամյակ “Տաշիր”  բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կյանքի է կոչում տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր՝ ընդգրկելով ոչ միայն  Հայաստանը, այլև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը: Որպես հավատամք ունենալով մտավոր ներուժի զարգացման, հոգևոր արժեքների ամրապնդման, մեր հայրենակիցների կենսապահովման պայմանների բարելավման գերակայությունները՝ Կարապետյանները, ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, առաջնային են համարում կրթության, […]

Թուրքիայում երրորդ նախարարն է հրաժարական տվել

Թուրքիայում օրերս տեղի ունեցած կոռուպցիոնսկանդալի պատճառով /որի հետեւանքով նախարարների որդիներ էին ձերբակալվել/ երրորդ նախարարն է թողնում պաշտոնը: Հրաժարական է տվել շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի տղան նույնպես խառն է սկանդալային պատմությանը, գրում է Газета.Ru-ն: Ավելի վաղ նույն պատճառով Թուրքիայում հրաժարական էին տվել էկոնոմիկայի եւ ներքին գործերի նախարարները:

Լավագույն ֆուտբոլիստների լավագույն մեքենաները

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներիից Լեոնել Մեսսի, Զլատան Իբրահիմովիչի, Քրիշտիանու Ռոնալդուի մեքենաները: Ներկայացվող տեսահոլովակում այս ֆուտբոլիստները այդ մեքենաներով երեւացել են 2013թ. ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի