06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժառանգություն”-ը գո՞հ է

 “Ժառանգություն”  կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ”  փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին”  հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:

  Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ: Մեր լիակատար համաձայնությունն ենք հայտնում խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության` պայմանագրի վավերացված չլինելու մասին հայտարարությանը: Ողջունում ենք պայմանագրի դեմ ՀՀ քաղաքացիների, լրագրողների արդարացի բողոքը, զորակցում ենք նրանց պայքարին:

Անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ խնդրո առարկա պայմանագիրը ստեղծվել եւ Ազգային ժողովի վավերացման փուլին է հասել միայն որովհետեւ Հայաստանում ձեւավորված է ոչ լեգիտիմ իշխանություն` կեղծված ընտրությունների արդյունքում: Ուստի ՀՀ շահերը ոտնահարող այս եւ շատ այլ պայմանագրեր չեն կարող համարվել ՀՀ ստանձնած պարտավորություններ, իսկ դե ֆակտո իշխանության անհապաղ հեռացումը պետք է լինի հանրային գիտակցության եւ գործողությունների առաջնահերթություն:

 “Ժառանգություն”  կուսակցության վարչություն

25 դեկտեմբերի, 2013թ.

 Երեւան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ