22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Օրակարգում կլինեն տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր: Էրդողանին կուղեկցեն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ովքեր կմասնակցեն ռուս-թուրքական համագործակցության խորհրդի բարձր մակարդակով 4-րդ հանդիպմանը: Ծրագրվում է նաև Էրդողանի առանձին հանդիպումը Ռուսաստանի […]

Աշոտյանը պռովոկացիայի ենթարկեց

ԿԳՆ-ում վերջին տարիներին կատարված փոփոխությունները հաջողված են համարվում միջազգային մասնագիտական հանրույթի կողմից, թե կառուցվածքային, թե բովանդակային առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ այս տարի միջազգային օլիմպիադաներից տասնհինգ մեդալ են բերել հայ աշակերտները, որոնք թվով ավելի շատ են, քան Ադրբեջանի ու Վրաստանի բերած մեդալները միասին վերցրած: Բացի այդ […]

ՀՀԿ ԵԿ-ն երաժշտական իրարանցում էր ստեղծել բուհերում

Նոյեմբերի 15-ին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։ Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, տոնական տրամադրություն էին ստեղծում՝  ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը […]

Նիստը չկայացավ /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի արտահերթ նիստը չկայացավ: Հիշեցնենք, որպիտի քննարկվեր “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը, սակայն քվորում չապահովվեց: Երեք ժամ հետաձգելով նիստը, այդպես էլ ժամը 15-ին պատգամավորները չեկան: Գրանցվեց ընդամենը 50 պատգամավոր: Դիտեք նաեւ տեսանյութը: 

“ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի”

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխանցում է Trend գործակալությունը; Նա նշել է, որ իրենք ողջունում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման  մտադրությունը:  նա նշել է նաեւ, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Ինչո՞վ է պայմանավորված հացի սպառման ծավալի կրճատումը/վիդեո/

“Սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հացի սպառման ծավալի նվազման մասին: “Գաղտնիք չկա, որ տեղի է ունենում նախ և առաջ մեր քաղաքացիների քանակի կրճատում”,-նկատեց Արմեն Պողոսյանը: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Մեղքը իրենցը չէ

Կրթության և գիտության նախարարությունը լրագրողների համար սեմինար է կազմակերպվել ՛՛Թափանցիկությունը և հետևողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքները՛՛ թեմայով: Ներկաներին ողջունեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի՝ նախարարության առջև մի շարք մարտահրավերներ կան: Նախևառաջ համակարգն ակնհայտորեն ունի վերականգնման կարիք ինստիտուցիոնալ մակարդակով:   Այլ խնդիր են այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը քիչ է: ՛՛Հայաստանում մեծ […]

“Ոնց որ կինոյի պավիլիոն լիներ”. Թոքմաջյանը վերլուծեց Շանթի “հեղափոխության” մանրամասները

 Այսօր քանդակագործ Լևոն Թոքմաջյանը  լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մշակութային արժեքների պահպանմանը և խոսեց հասարակական նոր շարժումների մասին: “Հետամուտ եմ քաղաքական բոլոր գործիչների խոսքին  Շանթ Հարությունյանի վերաբերյալ` մեկն ասում է նրա հոգու ճիչն է, մյուսն ասում է այնքան ազնիվ էր, որ վեր կացավ ու ասաց, թե ուզում է հեղափոխություն անել: Գովազդ էր, թե իրոք հոգու ճիչ […]

Դավթաշենում ջուր չի լինի

            «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4-րդ զանգվածների, Ձորի 1, 2 թաղամասերի, Արտակարգ Իրավիճակների Նախարարության և Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի