09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Հայաստանը կրկին նվազագույն հաշվով առավելության հասավ

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի առաջնության կանանց եւ տղմարդկանց առաջնությունում կայացավ երրորդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի համար հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Կրեյսլի նկատմամբ: Մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Մեր կանանց հավաքականը տարավ հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Մեր կանայք 4-0 հաշվով ջախջախեցին Լեհաստանի երրորդ […]

Արարատցին իր ճակատագրի դարբինն է. Շարմազանով

“Արարատցին ապացուցեց, որ ինքը իր խոսքի տերն է: Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ արարատցին որոշեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը”,-ամփոփելով նոյեմբերի 10-ին Արարատում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը հաղթեց ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին:

Տեղումները կշարունակվեն

Եղանակը Հայաստանում: Նոյեմբերի 10-ին և 11-ին ողջ հանրապետության տարածքում փոփոխական եղանակ կլինի, ամպամածությունը մեծ մասամբ կպահպանվի, առավելապես արևելյան շրջաններում օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առանձին վայրերում դեռ հնարավոր են առատ անձրևները: Իսկ հյուսիսային շրջաններում և Արարատյան դաշտում սպասվում է մասամբ ամպոտ եղանակ, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում […]

Մենք չիջանք իրենց մակարդակին. Ավշարի Արայիկը հաղթեց ԲՀԿ-ին /վիդեո/

ՀՀԿ-ի առաջադրված Արարատի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, և ասաց, որ այս հաղթանակը բոլորի հաղթանակն է, մասնավորապես այն թիմի, որի հետ աշխատել է: Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նույնպես շնորհավորել է արարատցիներին: Վերջիններիս շնորհավորեց նաև […]

Արարատում հաղթեց Հանրապետականի թեկնածուն

“Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ից առաջադրված 50-ամյա Հայկ Հայկյանը Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթեց “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, ԲՀԿ-ական 57-ամյա Սամվել Բարսեղյանին: Քվեարկության իրավունք ունեցող  13218 ընտրողներից մասնակցել է 8931  մարդ: 4544-ը քվեարկել է Հայկ Հայկյանի օգտին, Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  ՀՀԿ-ի թեկնածուն հաղթեց 330 ձայնով:

Հանրապետականներն արդեն շնորհավորում են միմյանց

Արարատի 7 ընտրատեղամասերում ավարտին է մոտենում քվեաթերթիկների հաշվառումը: Նախանական տվյալներով, ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը 400 ձայնով հաղթում է մրցակցին ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձինք արդեն շնորհավորում են միմյանց:

ԲՀԿ-ն հաղթում է մեկ տեղամասում

Արարատի թվով 7 ընտրատեղամասերից միայն մեկում՝ 18/05-ում է ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանն առաջ անցել իր մրցակցից՝ ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանից: Վերջինս ստացել է 471, Սամվել Բարսեղյանը 620 քվե: Սրանք նախնական տվյալներ են: Հաշվարկը շարունակվում է: Սա այն տեղամասն է որտեղ քվեարկել է Սամվել Բարսեղյանը:

Արարատում Հայկ Հայկյանի ձայները ավելանում են /լրացված/

Արարատ քաղաքի թվով 7 ընտրատեղամասերում շարունակվում է քվեաթերթիկների հաշվառումը: Ժամը 22-ի դրությամբ 8931 ընտրողներից 2252-ը քվեարկել է ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի, 1970-ը ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին: ժամը 22.20. Բարսեղյան Սամվել 2567 Հայկյան Հայկ 2932 ժամը 22.30 Բարսեղյան Սամվել 3031 Հայկյան Հայկ 3435   ժամը 22.52 Բարսեղյան Սամվել 3528 Հայկյան Հայկ 3938 ժամը 23.00 Բարսեղյան […]

Դե ինչ արած.. .ուշագրավ քվեաթերթիկ Արարատում./ֆոտո/

Արարատի 18/03 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկներից մեկի վրա քառատող է գրված: Բնականաբար, այն անվավեր ճանաչվեց: “Դե եկել եմ, որ ինչ անեմ, Սերժ անազատիչը ամեն Ինչ որոշել է, Դե ինչ արած”,-գրված է քվեաթերթիկում: Հիշեցնենք, Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ Հայկ Հայկյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված